Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու Հայկ Թորոյանի վճռի նման վճիռները ապացուցում են դա. Արա Ղազարյան

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը գրում է. «Ինչպես արդեն իմ գործընկերները տեղեկացրել են, տեղի կունենա մամուլի ասուլիս Եվրոպական դատարանի Վ․Թ․-ն ու այլոք ընդդեմ Ադրբեջանի վճռի թեմայով։ Հայտարարությունը կարող եք տեսնել ստորև։ Խնդրում ենք բոլորին, ում հետաքրքիր է, ներկա գտնվել, կամ այլ կերպ հետևել ասուլիսին։

 Սա երկրորդ վճիռն է ընդդեմ Ադրբեջանի, որը վերաբերում է Ադրբեջանի զինծառայողների կողմից պատերազմական հանցագործություններ կատարելուն։ Նման գործերը սովորաբար դժվարությամբ են հաղթահարում Եվրոպական դատարանի ընդունելիության փուլը, քանի որ ՄԻԵԴ-ը հաճախ զինված հակամարտության (պատերազմի) ակտիվ փուլում տեղի ունեցած խախտումները տեսնում է բացառապես հումանիտար իրավունքի դաշտում։ Սակայն ՄԻԵԴ-ը արդեն երկրորդ անգամ հրաժարվեց դա անել։ Գուցե պատճառը ապացույցներն էին, որոնք իրավաբաններին հաջողվել էր մանրամասնորեն հավաքել, ամրագրել ու բավարար համակցությամբ ներկայացնել դատարանին, իսկ գուցե պատճառը հանցավոր արարքների առանձնակի դաժանությունն էր։

Հանցավոր արարքները տեղի էին ունեցել Արցախի Թալիշ գյուղի հյուսիս-արևելյան վերջնամասում, որտեղ ադրբեջանցիների դիվերսիոն խումբը, շրջանցելով Թալիշի դիրքերը, առավոտյան դարանակալել էր դեպի դիրքեր զինամթերք տանող բեռնատարը։ Ամենայն հավանականությամբ դա նույն դիվերսիոն խումբն էր, որը մի քանի ժամ առաջ կատարել էր մեկ այլ ահասարսուռ հանցագործություն, սպանելով երեք տարեց անձանց, որոնց խոշտանգված մարմինների լուսանկարները ՀԵՏՔ-ի հետաքննող լրագրողները որոշեցին տարածել աշխարհով մեկ, ու այդ լուսանկարները փոխեցին պատերազմի դեմքը՝ աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հասկացած, որ Ադրբեջանը վարում էր հանցավոր պատերազմ, որը բնավ ինքնապաշտպանություն չէր՝ ինչպես ներկայացվում էր այդ օրերին, ինչպես նաև 2020 ու 2023 թվականներին։

 Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա։ Միջազգային տրիբունալի ցանկացած դատական ակտ պատմական փաստ է, ու նման փաստերն այլևս հնարավոր չէ հերքել՝ խոսույթներով, կեղծ պատմույթներով, կեղծ օրակարգերով։ Ադրբեջանը նման միջազգային դատական ակտերին կարող է հակադրել միայն մեկ բան՝ իր դատարանների դատական ակտերը։ Սակայն դրանք նախ պետք է բավարարեն արդար դատական քննության չափանիշները։ Առայժմ դա չի հաջողվել անել։

Առջևում 22 նոր վճիռներ են՝ նույնանման դաժան փաստերով։ Ի՞նչ կհակադրի դրանց Ադրբեջանը։


Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին համատեղ աշխատանքի համար»:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Հորս վրա խայտառակ գործեր են բացում, որովհետև․․․ Սամվել Հակոբյանը մանրամասներ է հայտնում (video) Նիկոլը, եթե իր ՔՊ-ականների հետ Պուտինի «կոշիկն էլ լիզի», չե՛ն փրկելու նրանց․ Մանուել Մանուկյան (video) «Այ տհասնե՛ր, դե Հաջիևին տանեիք Եռաբլուր, պիտի պատասխան տաք»․ արցախցի (video) Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. Վազգեն Մանուկյան Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան «Նիկոլն ԱԺ-ում հիստերիկացել էր, որովհետև 700 հազար մարդ մերժել է դրանց»․ Քրիստինե Վարդանյան (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը Ի՞նչ խաղաղություն․․․ թուրքերին ինչ հավատանք․ Ալիևն իր ասածն անելու է․ հարցում (video) Նիկոլ Փաշինյանի գործողությունները նպաստում են ընդդիմության համախմբմանը. Քրիստինե Վարդանյան Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. Ղալիբաֆ Նիկո՛լ, էդ դու ի՞նձ ես ասում ծախված կաշառակեր․․․ արագ քե՛զ նայիր․ Ավրցյան Գոռ (արցախցի բուժակ) (video) Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու Հայկ Թորոյանի վճռի նման վճիռները ապացուցում են դա. Արա Ղազարյան Զատուլինի կոշտ մեսիջը Երևանին. Մոսկվան վերանայելու է Երևանի հետ հարաբերությունները (video) ՔՊ-ականին կասե՛ք՝ եռագլուխ դևը իրենց Փաշինյանն է, ու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ civic-ի լրագրողին (video) Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպե՞լ են (video) «Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել Կոչ եմ անում՝ մեր 500 հազար հայրենակիցները դատի տան Փաշինյանին․ Քրիստինե Վարդանյան (video) «Հրապարակ». Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները Պատմական օր է սպասվում․ Խամենեի Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայացք կողքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am