«Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել

Հունիսի 14-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Դիլիջանում էր, որտեղ աշխատանքային հանդիպում ունեցավ, զբոսնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ 1992-1994 թվականների պատերազմից հետո դա Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը չէ Դիլիջան։ Առաջինը 1998-2013 թվականներին Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովն էր։ Մարդանովի մասին Վիքիպեդիայում գրված է, որ նա ծնվել է 1946թ․ հոկտեմբերի 3-ին, Դիլիջանի Գեարչին գյուղում։ 1950-ական թվականներին այդ բնակավայրը վերացել է, բնակչությունը տեղափոխվել է Սալախ գյուղ, որն այժմ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղն է։ 1997 կամ 1998 թվականին Մ․ Մարդանովը միջազգային ինչ-որ գիտաժողովի մասնակցելու համար ժամանել է Երեւան եւ ցանկություն է հայտնել՝ տեսնել իր հայրական տունը: Նրան այդ հնարավորությունը տրվել է:


Աղավնավանքի բնակիչները հիշում են, որ Մարդանովը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ Աղավնավանք է այցելել։ Մարդանովի հետ ռուսախոս լրագրող է եղել, որը նկարահանել է գյուղը, դպրոցը, Մարդանովների տունը, որտեղ այդ ժամանակ բնակվում էր Խանլարի շրջանի Միրզիկ գյուղից բռնագաղթած Գրիգոր Գաբրիելյանի ընտանիքը: Նրանք հյուրերի համար լավ սեղան են բացել: Միսիրը գոհունակություն է հայտնել, որ նման հյուրընկալ, բարի մարդիկ են բնակվում իրենց օջախում: Նա բաժակ է բարձրացրել: Իսկ Աղավնավանքի գյուղապետ Գրիգոր Խոջայանին խնդրանքով է դիմել: Մարդանովի հայրը՝ Ջումեյիլ Մարդանովը, որդուն խնդրել է իր տված տոպրակի մեջ իրենց այգուց երկու բուռ հող լցնել, որ հետը բերի։ Վերադարձի ճանապարհին Միսիրը կանգնել է նաեւ դպրոցի մոտ: Աղավնավանքում Մարդանովների հայրական տունը հիմա էլ է տարբերվում մյուսներից: Ջումեյիլ Մարդանովը եղել է Սալահի կոլտնտեսության նախագահը։ Նրանց տունը կոլխոզի նախագահին հարիր երկհարկանի տուն է եղել՝ ադրբեջանական կապույտ նախշազարդերով:

Գրիգոր Գաբրիելյանի մահից հետո նրա կինը՝ Ալվինան, տունը 8 հազար դոլարով վաճառել է Երեւանի մի բնակչի, վերջինս էլ տարիներ առաջ 22 հազար դոլարով վերավաճառել է մեկ այլ երեւանցու, որը Մարդանովների տունը որպես ամառանոց է օգտագործում: Միսիր Մարդանովը նախարարի պաշտոնից զրկվելուց հետո` 2013 թվականից մինչ օրս Ադրբեջանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի ինստիտուտի տնօրենն է։ Բայց նրա այցը Դիլիջան շատ տարբեր է Հիքմեթ Հաջիեւի այցից։ Մարդանովը Հայաստանի իշխանությանը խնդրել է, որ թույլ տան՝ լինի այն տանը, որտեղ ինքը մեծացել է, իսկ Հաջիեւն այսօր գալիս է որպես զավթիչ, որոշող, իր «ենթակա» հայերի ուղեկցությամբ ամբարտավան կերպով քայլում է Բաքվի բանտում տանջվող Ռուբեն Վարդանյանի սիրելի Դիլիջանում։

 

դիտվել է 164 անգամ
Լրահոս
«Այ տհասնե՛ր, դե Հաջիևին տանեիք Եռաբլուր, պիտի պատասխան տաք»․ արցախցի (video) Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. Վազգեն Մանուկյան Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան «Նիկոլն ԱԺ-ում հիստերիկացել էր, որովհետև 700 հազար մարդ մերժել է դրանց»․ Քրիստինե Վարդանյան (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը Ի՞նչ խաղաղություն․․․ թուրքերին ինչ հավատանք․ Ալիևն իր ասածն անելու է․ հարցում (video) Նիկոլ Փաշինյանի գործողությունները նպաստում են ընդդիմության համախմբմանը. Քրիստինե Վարդանյան Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումները. Ղալիբաֆ Նիկո՛լ, էդ դու ի՞նձ ես ասում ծախված կաշառակեր․․․ արագ քե՛զ նայիր․ Ավրցյան Գոռ (արցախցի բուժակ) (video) Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու Հայկ Թորոյանի վճռի նման վճիռները ապացուցում են դա. Արա Ղազարյան Զատուլինի կոշտ մեսիջը Երևանին. Մոսկվան վերանայելու է Երևանի հետ հարաբերությունները (video) ՔՊ-ականին կասե՛ք՝ եռագլուխ դևը իրենց Փաշինյանն է, ու․․․ Քրիստինե Վարդանյանը՝ civic-ի լրագրողին (video) Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանի օգնականն ուրիշ ի՞նչ պետք է աներ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպե՞լ են (video) «Հրապարակ»․ Հիքմեթ Հաջիեւից 30 տարի առաջ Միսիր Մարդանովն էր Դիլիջան եկել Կոչ եմ անում՝ մեր 500 հազար հայրենակիցները դատի տան Փաշինյանին․ Քրիստինե Վարդանյան (video) «Հրապարակ». Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները Պատմական օր է սպասվում․ Խամենեի Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայացք կողքից Ինչո՞ւ են Փաշինյանն ու նրա մուղամչիները այդքան համառորեն փորձում քողարկել Ադրբեջանի հակահայկական ծրագրերը. Արման Աբովյան Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am