Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի պետական գործիչների, պատգամավորների ու ադրբեջանցի «մասնագետների»՝ ռասիզմի արտահայտումներով փաթեթավորված, ընդդեմ Հայաստանի և հակահայկական քարոզչությունը, ինչպես նաև կոչ է անում հնարավոր բոլոր հարթակներում բոյկոտել և անտեսել ադրբեջանական քարոզչության դրսևորումները։

Բաքուն պետական մակարդակով կրկին փորձում է միջազգային լսարանին մոլորեցնել, թե հայկական կրթական համակարգում կա ատելության խոսք, հակաադրբեջանական քարոզչություն։

Հերթական միջոցառումը կայացել է Բաքվում․ ադրբեջաներենով և անգլերենով ներկայացվել է «Ատելության խոսքը և պատմական փաստերի կեղծումը հայկական միջնակարգ դպրոցներում» զեկույցի շնորհանդեսը։ Նախագծի ղեկավարն է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի փոխնախագահ Ալի Աբդուլլաևը, ով նշել է, թե իբր իրենց արված «ուսումնասիրությունը» հիմնված է Ղարաբաղի կրթական հաստատություններում հայտնաբերված նյութերի վրա։ Հայկական «պատմական կեղծիքներ» բացահայտող Աբդուլլաևը «զարմացել է», որ «հայկական քարտեզների վրա Նախիջևանը ներկայացված է որպես պատմական հայկական տարածք», և այդպիսով 1000-ից ավելի նյութերի վերլուծության ընթացքում իբր «հայտնաբերվել» է կեղծման մոտ 3000 դեպք։

Հայտնի կեղծարար Ա․ Աբդուլլաևը հայերի ու Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքներ է հնչեցնում՝ «մոռանալով», որ, սկսած խորհրդային տարիներից, Բաքուն զբաղվում է Նախիջևանում հայկական հոգևոր, մշակութային ու պատմական հետքերի համակարգված ոչնչացման քաղաքականությամբ։ Դրա վառ ապացույցն է Ջուղայի հայկական գերեզմանատան, խաչքարերի ոչնչացումը և բարձրաձայնված հարյուրավոր այլ դեպքեր։

Ըստ Աբդուլլաևի՝ «ուսումնասիրված դասագրքերն ու գաղափարախոսական գրականությունը հրատարակվել են Երևանում՝ պետական մարմինների կողմից», իբր պարունակում են «ատելության խոսք՝ ուղղված ոչ միայն ադրբեջանցիների, այլև՝ Ադրբեջանում ապրող փոքրամասնությունների դեմ»։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության և ազգագրության ինստիտուտի «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչ Ջաբի Բահրամովն էլ իր հերթին հայտարարել է, թե «հայկական կողմը կեղծել է Ադրբեջանի պատմությունը ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»։

Զավեշտալի է այն փաստը, երբ, պատմության կեղծումից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի պատմության» բաժնի վարիչը, այն դեպքում, երբ «Արևմտյան Ադրբեջանն» ինքնին կեղծիք է ու քաղաքականացված հորինվածք։

Հայաստանի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռիզվան Նաբիևը ևս․ «Հայաստանում պետության վարչական ռեսուրսները տարբեր փուլերում և տարբեր ձևերով օգտագործվել են Ադրբեջանի նկատմամբ ատելությունը ուժեղացնելու համար»։ Պատգամավորի՝ իրականությունից կտրված պնդումներից մեկի համաձայն՝ Հայաստանում մարդկանց մանկուց ներքաշում են «գաղափարախոսական պատերազմների մեջ»։

Նաբիևը հստակ բնութագրում է այն, ինչ տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ՝ Ադրբեջանում։

Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում դեռ մանկապարտեզից ու դպրոցից։ Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր՝ ադրբեջանական դպրոցներում և մանկապարտեզներում տեղի ունեցած հակահայկական բովանդակությամբ միջոցառումներից։ Նման կադրեր էր հրապարակել նաև ադրբեջանցի լրագրող Ջավիդ Ահմեդովը։

«Նայեք այս խելագարությանն ադրբեջանական դպրոցում։ Ահա թե ինչպես են լվանում պատանիների ուղեղները։ Դպրոցը դարձել է քարոզչության վայր, ոչ թե կրթության։ Աշակերտները դերային խաղում ներկայացնում են, թե ինչպես են բռնում հային և ստիպում նրան ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ինչպիսի՛ ամոթ․․․»,-նշել է նա։

Ադրբեջանական դպրոցների գրեթե բոլոր առարկաների դասագրքերում կան հակահայկական բովանդակությամբ նյութեր։ Խեղաթյուրված են Հայաստանի ու հայերի մասին տեղեկությունները։ Ադրբեջանական դասագրքերում առկա հայատյաց քարոզչությանը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը մանրամասն անդրադարձել էր ավելի վաղ։ Այս ապացույցները Հայաստանը փաստաթղթավորված ներկայացրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցի շրջանակներում։

«Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասիստական ատելություն է մշակել էթնիկ հայերի նկատմամբ: Ադրբեջանցի երեխաներին դպրոցական դասագրքերում սովորեցնում են ատել և սպանել հայերին։ Պետական լրատվամիջոցները տարածում են ատելություն խոսք։ Պետական պաշտոնյաները կոչ են անում իսպառ վերացնել հայերին»,-2024 թվականի ապրիլի 16-ին՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցերի լսումների ժամանակ, հայտարարել է այդ ընթացքում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Երևանը Բաքվի դեմ հայցը ներկայացրել էր 2021 թվականի սեպտեմբերին՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտման համար։

Նման միջոցառումներն ունեն քաղաքական նպատակ՝ միջազգային հանրության մոտ ձևավորելու որոշակի խեղված պատկեր Հայաստանի մասին։

Տեղի ունեցածը մեկ անգամ ևս փաստում է, որ Բաքուն տարբեր ուղղություններով շարունակում է հակահայկական գործունեությունը, իսկ հայկական դպրոցներում «ատելության խոսքի» և «պատմության կեղծման» վերաբերյալ հնչեցվող մեղադրանքներն էլ հակահայկական քարոզչության մի մասն են՝ ի հակադրություն Հայաստանի կողմից ներկայացվող փաստարկների։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am