ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video)
ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար, ՀՀ իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունը տարակուսելի է. Զախարովա
«Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները, հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու կամ գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, որոշել են լռել։ Սա դառնում է ավանդույթ», - ճեպազրույցին ասաց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Որպես օրինակ նա մեջբերց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Երևանում արված հայտարարությունները, որոնց Հայաստանի իշխանությունները ևս չեն արձագանքել։
Նա ընդգծեց, որ փորձը ցույց է տալիս, որ նախնիների հիշատակը ոտնահարելը և հուշարձանների դեմ պայքարը ԵՄ-ի հետ մերձեցման անբաժանելի մասն է, իսկ երբեմն՝ նույնիսկ անհրաժեշտ պայման։
Հիշեցնենք, որ հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդուն ՀՀ ՆԳՆ–ն ձերբակալել է:
