Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը կնքել է 3 պայմանագիր, որոնց շրջանակում պետական բյուջեից հատկացվել է 6 մլն 870 հազար դրամ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։
Մասնավորապես, պայմանագրեր են կնքվել «ԷՖ ԷՖ ՋԻ ԳՐՈՒՊ», «Ամուրա» և «Լայթս» ՍՊԸ-ների հետ։ Դրանք կնքվել են էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Տեղեկանում ենք, որ կնքված պայմանագրերով ձեռք է բերվել մանկապարտեզի գույք, այդ թվում՝ տեսակավորման դարակաշարեր, որոնց յուրաքանչյուր դարակի առավելագույն ծանրաբեռնվածությունը 100 կգ է։ Դրանք պետք է լինեն չժանգոտվող պողպատից։
Բացի այդ, ձեռք են բերվել էլեկտրական մսաղաց և հովացնող-տաքացնող օդորակիչ։
Ինչ վերաբերում է մատակարար ընկերություններին, ապա նշենք, որ «ԷՖ ԷՖ ՋԻ ԳՐՈՒՊ»-ը Երևանում գործող մատակարար ընկերություն է։ Կազմակերպությունը հաճախ հանդես է գալիս որպես մատակարար ՀՀ պետական գնումների էլեկտրոնային համակարգում։ Հետաքրքրական է, որ այս ընկերությունից պետական մակարդակով գնումներ իրականացվում են 2025 թվականից։ Այս ընկերությունից հիմնականում ձեռք են բերվել բեռնատար մեքենաների պահեստամասեր, խոհանոցի, գրասենյակային և դպրոցական կահույք։
