Ուժայինների պայքար, թե՞ նախընտրական ակցիա

Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով այսօր ձերբակալվել է քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը, եւս երկու հոգի, որոնք համարվում են Աբգարյանի մտերիմները եւ աջակցություն են ցուցաբերել սպանությունը կազմակերպելու գործին: Վանաձորի հայտնի կլաններից մեկի պարագլուխ Վահագն Աբգարյանը, հիշեցնենք, անցնում է Թուֆենկյանի մոտ անցած աշնանը հնչած կրակոցների միջադեպով, որի ժամանակ սպանվել էր Աբգարյանի թիկնապահը, իսկ Աբգարյանը վիրավորվել։Կամո Փիրուզյանը սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին, օրը ցերեկով: 26-ամյա Վլադիմիր Դավթյանն Ալավերդի քաղաքում կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին: Դավթյանը ձերբակալվել էր, սակայն սպանությանն օժանդակելու մեջ իսկզբանե կասկածվող Վահագն Աբգարյանի մտերիմներից մեկը՝ ոչ։ Աբգարյանի անունը կապվում է Ալավերդիում մի շարք աղմկահարույց դեպքերի հետ։ Արյունոտ միջադեպերի եւ վենդետաների շղթայի սկիզբը գալիս է 2015 թվականից, երբ Ալավերդիում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, հետագայում մրցակիցները դարձան ոխերիմ թշնամիներ ու, ցավալիորեն, մի քանի զոհ են տվել հաջորդիվ տարիներին։ Քաղաքապետի աթոռի համար այդ ժամանակ պայքարում էին անկուսակցականներ՝ Լոռիիում հայտնի «Լալվար» քարի արտադրամասի տնօրեն Արթուր Աբգարյանը եւ Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետ, ներկայիս ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը։ Ձերբակալված Աբգարյանը քաղաքապետի թիմից է։ Ընտրություններից հետո իր տան շքամուտքում հարձակման էր ենթարկվել թեկնածու Արթուր Աբգարյանի ընկերներից Վարդան Անտոնյանը. Վահագն Աբգարյանի թիկնապահները մետաղյա ձողով մի քանի հարվածներ էին հասցրել նրա գլխին։Վենդետան չուշացավ, մի քանի ամիս հետո Անտոնյանը կրակահերթեր է արձակել Վահագն Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի ուղղությամբ։ Սակայն իրավապահների ամենաթողության պայմաններում պատմությունն այսքանով չավարտվեց։ Մեկ տարի հետո սպանեցին Վահագն Աբգարյանի երկու ընկերներին։ Սպանությունը տեղի էր ունեցել Արթուր Աբգարյանի թիմակցի՝ Վարդան Փիրուզյանի տան մոտ: Կային տեղեկություններ, որ սպանվողներն իրենք են նախահարձակ եղել, ինչին հետեւել էր Փիրուզյանի կոմղից արձակված կրակահերթը։ Վահագնի թիկնապահների սպանությունից մեկ տարի անց՝ 2017 թվականին սպանվեց Վարդան Փիրուզյանի եղբայրը՝ Կամո Փիրուզյանը, եւ հենց նրա սպանությունը կազմակերպելու մեղադրանքով էլ այսօրվա ձերբակալություններն եղան։ Մի խոսքով՝ հանցագործությունների մի մեծ կծիկ, որը տարիներ շարունակ մնացել է չբացահատված՝ տուրք տալով նոր հանցանքների։ Կամո Փիրուզյանի պաշտպանները ուշագրավ է, որ Փիրուզյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը նոր զարգացումները պայմանավորում են իրավապահ մարմինների բազմակողմանի քննության արդյունք, մասնավորապես, ըստ նրանց բացատրության սայլը տեղից շարժվել է, երբ գործը ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու քննչական վարչությունից ՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ տեղափոխվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչություն ․« Այս գործով ևս ի սկզբանե ակնհայտ անբավարար էր ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքի որակը, որի պարագայում ակնհայտ էր որ հանցագործությունը այդպես էլ լիարժեք չէր բացահայտվելու, հանցակիցների հիմնական մասը, այդ թվում և կազմակերպիչը խուսափելու էին պատասխանատվությունից: Սույն գործով վերջին զարգացումները հիմք են տալիս կարծելու, որ Կամո Փիրուզյանի սպանությունը հնարավոր է լիարժեք բացահայտվի, և որ պատասխանատվությունից չեն խուսափի բոլոր հանցակիցները: Տիրապետելով քրեական գործի նյութերի զգալի մասին, դեպքին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Ալավերդի քաղաքում ծավալվող իրադարձություններին, կարող ենք փաստել, որ գործով նման զարգացումը հնարավոր էր միայն ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության համագործակցված արհեստավարժ աշխատանքի արդյունքում: Համոզված ենք նաև, որ Կամո Փիրուզյանի սպանության լիարժեք քննությունը կհանգեցնի Ալավերդի քաղաքում տարիներ շարունակ իրականացվող բռնի հանցագործությունների, այդ թվում սպանությունների դադարեցմանը» նշում են նրանք իրենց տարածած հայտարարության մեջ։ Մինչդեռ չի բացառվում, որ սա հերթական «փիառ» քայլն էր Սերժ Սարգսյանի վարչապետությանն ընդառաջ։ Անի Սահակյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am