Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը․ Միհրան Հակոբյան

Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Քաղաքագիտության մեջ ընդունված է կարծիքը, որ յուրաքանչյուր հեղափոխության կյանքի տևողությունը մաքսիմում 15 տարի է: Այդպես եղել է Ֆրանսիական հեղափոխության, Ռուսական հեղափոխության և այլ հեղափոխությունների դեպքում: Հաշվի առնելով իրադարձությունների արագությունը, հեղափոխության բերած արհավիրքի ծավալը և, անշուշտ, 2018-ի հեղափոխության առաջնորդների տհասությունը՝ հայկական հեղափոխությունը տևեց 8 տարի:

Այս պահին շատ քչերն են արձանագրել, որ հունիսի 7-ին Հայաստանը մտել է «Թերմիդորի» ժամանակաշրջան: Նույնիսկ հեղափոխության առաջնորդ ավանակները չեն գիտակցում, որ ժողովուրդն իր քվեով Նիկոլին՝ Մաքսիմիլիան Ռոբեսպիերի տնազին, դեպի պայմանական ասած գիլյոտին է ուղարկել: Ինչպես ինքն էր 8 տարի պսևդոՌոբեսպիեր, այնպես էլ ժողովուրդն իր քվեարկությամբ պսևդոգիլյոտին կազկակերպեց նրա համար:

Հունիսի 7-ին Հայաստանն ընտրել է «Թերմիդորը»՝

արձանագրելով, որ այլևս գոյություն չունի 2018-ի հեղափոխությունը,

արձանագրելով, որ Նիկոլի հեղափոխական շայկայն իր արարքներով վաղուց տվել-անցել է նրանց, ում դեմ մարդկանց հեղափոխության էր հանել,

արձանագրելով, որ 2018-ի հեղափոխության պարագլուխը հայ ժողովրդին չի կարող անասունի տեղ դնել և հունիսի 8-ին Հանրապետության Հրապարակում հաղթանակ տոնել՝ Իվետա Խանլարովայի կլկլոցների ներքո:

Հունիսի 7-ին Հայաստանն ավարտել է 2018-ի հեղափոխությունը և դրա հետ բոլորը ստիպված են հաշվի նստել թե ներսում, և թե դրսում: Ոչ մեկը՝ ոչ ժողովուրդը, ոչ ապալեգիտիմ իշխանությունը, ոչ անգործունյա ընդդիմությունը, ոչ արտաքին դերակատարները երկար ժամանակ իրենք իրենց ջայլամի տեղ դնել չեն կաող ու ստիպված են առերեսվել հանրային նոր պատվերի, այլ կերպ ասած՝ Հայաստանի ընտրած «Թերմիդորի» հետ: «Թերմիդոր», որի ժամանակ խաղարկվում է ընդամենը մեկ մրցանակ՝ երկիրը կործանած պսևդոյակոբինյաններին դատելու իրավունքը…»,-գրել է նա:

դիտվել է 180 անգամ
Լրահոս
Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ-ն․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) «Նիկոլը սրում է իրավիճակը․ ինչու է հենց հիմա հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը Երկիրը ցնցումների մենք չտարանք, բայց լա՛վ իմացեք՝ ոչինչ չի վերջացել․ Սամվել Կարապետյան (video) Մանդատները վերցնու՞մ եք․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․ Ասեմ՝ ինչի դիմաց է Նիկոլը ձայներ ստացել․ Սամվել Կարապետյան (video) ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Նիկո՛լ, դու Ջեկի Չանը չես, գնալու ես ու Պուտինի առաջ․․․ (video) Սա պատմական փաստաթուղթ է. Մասուդ Փեզեշքիան Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը Ընտրողների պարզ մեծամասնությունը իր ձայնը չի վստահել Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Կազանում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Հաքան Ֆիդանը Ուրիշ տարբերակ չկա․ մենք պետք է դիմենք Ռուսաստանի իշխանությանը, որ․․․ Սամվել Կարապետյան (video) Սարերի հետևում չի․ Նիկոլից ձերբազատվելու ենք․ Ռոբերտ Մարգարյան (video) ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս. Արա Այվազյան Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել. Հակոբ Բադալյան Հրավիրելու ենք մեծ հանրահավաք․ Սամվել Կարապետյանը մանրամասներ հայտնեց (video) Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են պատասխանատվություն Էս ու՞մ ես ձեռք առնում,․ Նիկո՛լ, դե հենց հիմա էդ նույն կրքոտությամբ Ալիևի պատասխանը տուր․ Սուքիասյան (video) Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը․ Միհրան Հակոբյան #ՈՒՂԻՂ. ՀՐԱՏԱՊ. ընդդիմությունը միավորվում է․ Սամվել Կարապետյանը նոր փակագծեր է բացում (video) Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ Դավիթի հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև. Արթուր Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am