Հայաստանը գործնականում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ»-ի թղթակիցը։
«Դե ֆակտո Հայաստանը չի մասնակցում, բայց դե յուրե այն ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է: Հայաստանի կողմից ՀԱՊԿ բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է: ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերջերս նիստ է գումարել Կազանում, որտեղ մանրամասն քննարկվել է այս հարցը։ Կարծում եմ՝ Հայաստանը երեք տարի է, ինչ չի վճարում իր անդամավճարները»,–ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Մասադիկովը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը երկու տարի չի կատարում բյուջետային պարտքերը մարելու իր պարտավորությունները, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կասեցնել իր քաղաքացիների՝ ՀԱՊԿ-ում քվոտաների համար առաջադրվելու իրավունքը և զրկել նրանց կազմակերպության մարմիններում քվեարկության իրավունքից մինչև պարտքերի լրիվ մարումը։ Եթե անդամ պետությունը չի կատարում Կանոնադրության, Խորհրդի որոշումների և դրանց համաձայն ընդունված այլ կազմակերպության մարմինների որոշումների դրույթները, Հավաքական անվտանգության խորհուրդն իրավունք ունի կասեցնել տվյալ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել ՀԱՊԿ-ից։ Այս հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են անդամ պետության քվեարկությունը հաշվի չառնելով։
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը