Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Պորտուգալիայի ազգային հավաքականն աշխարհի առաջնության մեկնարկում հիասթափեցրեց իր երկրպագուներին: Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ խաղում բավարարվեց միայն ոչ-ոքի արդյունքով՝ 1-1: Այս մասին գրում է armsport.am-ը:
Անգույն հանդիպում անցկացրեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ հայտնվել է քննադատությունների թիրախում:
Միևնույն ժամանակ, վիճակագրական տվյալները փաստում են, որ պորտուգալացին այս խաղում հակառեկորդ է սահմանել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների այն հանդիպումների հաշվարկով, որոնցում խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն։ Ռոնալդուն գնդակին դիպել է ընդամենը 25 անգամ, ինչը նրա վատագույն ցուցանիշն է խոշոր մրցաշարերում Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած ամբողջական խաղերում, հաղորդում է Opta վիճակագրական ռեսուրսը։
