Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը հերթական անգամ բացահայտեց հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը։

Ընտրություններից հետո, երբ հասարակությունը սպասում է երկրի զարգացման, անվտանգության ամրապնդման և տնտեսական խնդիրների լուծման վերաբերյալ հստակ ծրագրերի, Փաշինյանի խոսքում գերակշռում են բոլորովին այլ թեմաներ՝ ընդդիմության դեմ պայքարը, քաղաքական պիտակավորումները և ռեպրեսիաների սպառնալիքները։

Փաշինյանի ելույթներում այլևս դժվար է գտնել որևէ ռազմավարական գաղափար Հայաստանի ապագայի մասին։ Փոխարենը, նա շարունակում է հասարակությունը բաժանել «ճիշտերի» և «սխալների», «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի ջատագովների»։ Նրա գնահատմամբ՝ կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք ընտրել են ընդդիմությանը, փաստորեն քվեարկել են պատերազմի, Ղարաբաղյան շարժման շարունակության և խաղաղության տապալման օգտին։

Սա ոչ միայն քաղաքական մանիպուլյացիա է, այլև պետական մտածողության ճգնաժամի արտահայտություն։

Ժողովրդավարական պետության ղեկավարը պարտավոր է ներկայացնել ողջ հասարակությունը, այլ ոչ թե հարյուր հազարավոր քաղաքացիների վերածել քաղաքական թիրախների։

Առանձնահատուկ ուշադրության արժանի է Փաշինյանի անդրադարձը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջան կատարած այցին։ Փաշինյանը փաստացի ակնարկել է, որ այդ շփումները խաղաղության գործընթացի և պատերազմի ռիսկերի կառավարման կարևոր բաղադրիչ են։
Սակայն իրականությունը նա կրկին փորձում է գլխիվայր ներկայացնել։ Հենց իր նախընտրական քարոզարշավն էր, որ ընդդիմությանը պիտակավորում էր որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»՝ ստեղծելով այն տպավորությունը, թե խաղաղության գլխավոր վտանգը ոչ թե արտաքին միջավայրում է, այլ Հայաստանի ներսում։ Այդ քաղաքականությունը Բաքվին տվեց լրացուցիչ հնարավորություն՝ Հայաստանի ներքին բաժանումներն ու իշխանության քաղաքական խոցելիությունը օգտագործելու սեփական օրակարգի սպասարկման համար։

Այսօր Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ առաջադրելիս կարող է հղում անել ոչ միայն ուժային առավելությանը, այլև այն փաստին, որ Հայաստանի իշխանությունն ինքն է սեփական քաղաքացիների հարյուր հազարավոր ձայները ներկայացնում որպես խաղաղության սպառնալիք։ Սա Փաշինյանի քաղաքական հանցավոր սխալի հետևանք է։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանի վարքագիծը գնալով ավելի ակնհայտ է դարձնում նրա նոր ռազմավարությունը՝ արտաքին դերակատարներին և հատկապես Բաքվին ցույց տալ, որ ինքը լիովին վերահսկում է ներքաղաքական իրավիճակը։ Այդ նպատակի համար նա գնալով ավելի ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում ընդդիմության նկատմամբ՝ փաստացի ազդարարելով նոր քաղաքական ճնշումների փուլ։

Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հնարավոր քրեական գործընթացները, կալանավորումները կամ այլ ճնշումները կարող են ներկայացվել տարբեր մտացածին պատրվակներով, սակայն դրանց քաղաքական ենթատեքստը դժվար կլինի թաքցնել։

Սակայն նույնիսկ ամենալայնածավալ ռեպրեսիաները չեն կարող լուծել այն հիմնարար խնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը։ Դրանք չեն կարող վերականգնել հանրային վստահությունը, ապահովել տնտեսական զարգացում, ուժեղացնել երկրի անվտանգությունը կամ փոխարինել արդյունավետ պետական կառավարմանը։

Փաշինյանի գլխավոր մարտահրավերը սեփական քաղաքականության արդյունքում ձևավորված փակուղին է։

Փաշինյանի իշխանության անկումն, ըստ էության, ժամանակի հարց է։ Սակայն պատասխանատու քաղաքական ուժերի գլխավոր առաքելությունն այսօր թույլ չտալն է, որ Փաշինյանի իշխանության հնարավոր փլուզման ավերակների տակ հայտնվեն պետությունն ու հասարակությունը։ Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, սակայն Հայաստանը չպետք է կորցնի իր կայունությունը, անվտանգությունն ու զարգացման հեռանկարը»։

 

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար Եթե այրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի Եթե Պուտինը չճանաչի ՀՀ ընտրությունները, ի՞նչ կլինի․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կդառնա՞ Նարեկ Կարապետյանը վարչապետ․ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել Գյումրիում Հայրենական մեծ պшտերազմի հերոսների հուշահամալիրի պղծմшն կապակցությամբ. Զախարովա Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց քառօրյայի գործերով առաջին վճիռը. Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Վրաստանի քաղաքացին կասկածվում է ռուս ընդդիմադիրի սպանության մեջ ԱՄՆ-ի արևմուտքում բռնկված անտառային հրդեհների պատճառով 1,5 հազար մարդ է տարհանվել․ NBC
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am