Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ 2025թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

2025 թվականին ՀՀ տնտեսական աճի տեմպն արագացել է՝ նախորդ տարվա 5.9%-ի դիմաց կազմելով 7.1%։ Փաստացի տնտեսական աճը գերազանցել է ինչպես պետական բյուջեի հիմքում դրված 5.1% կանխատեսումը, այնպես էլ 2026թ. պետական բյուջեի հիմքում դրված մակրոտնտեսական սցենարով վերանայված 5.2% սպասումը։ Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների և շինարարության բարձր աճերով: Տնտեսության մյուս հիմնական ճյուղերը ևս դրական նպաստում են ունեցել տնտեսական աճին։ Սակայն, տնտեսական աճի կառուցվածքը շարունակում է պարունակել որոշակի խոցելիություններ` սահմանափակելով աճի կայունությունը։ Մասնավորապես`շինարարության բարձր աճը զգալիորեն պայմանավորված է եղել հիպոթեքային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի ազդեցությամբ, իսկ արդյունաբերության կառուցվածքում պահպանվել է առանձին ենթաճյուղերից կախվածության բարձր մակարդակը (օրինակ՝ ոսկու վերաարտահանման ակտիվացմամբ պայմանավորված, որը թեև նվազել է նախորդ տարիների համեմատ):

2025թ. պետական բյուջեի եկամուտների և հատկապես հարկային եկամուտների կատարողականը նախորդ տարվա համեմատ բարելավվել է՝ հիմնականում պայմանավորված կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով։Պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,886.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 11.9%-ով և ապահովելով ճշտված պլանի 101.3% կատարողական, իսկ հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 2,725.2 մլրդ դրամ՝ աճելով 14.0%-ով և ապահովելով ճշտված պլանի 100.3% կատարողական։ Հարկային եկամուտների աճն ու գերակատարումն առավելապես պայմանավորված են եղել կանխատեսվածից ավելի բարձր տնտեսական աճով, ինչպես նաև հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի և շահութահարկի մուտքերի աճով։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ. 23.3%-ից բարելավվել է մինչև 24.0%, սակայն այն էականորեն ցածր է եղել բյուջեի հիմքում դրված 25.0% մակարդակից, ինչը ցույց է տալիս, որ եկամուտների բարձր աճի պայմաններում էլ հարկային ներուժի ամբողջական իրացումը շարունակում է մնալ կարևոր խնդիր։

Պետական բյուջեի ծախսերը զգալիորեն թերակատարվել են, ինչը նշանակում է, որ նախատեսված ծախսերի և ծրագրերի մի մասը չի իրականացվել: 2025թ. պետական բյուջեի ծախսերը կազմել են 3,305.3 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված պլանի նկատմամբ 95.8% կատարողական: Կապիտալ ծախսերը նույնպես թերակատարվել են, արձանագրվել է 89.6% կատարողական։ Ծախսերի, հատկապես կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակում է մնալ պետական ֆինանսների կարևոր խնդիրներից մեկը։ Տնտեսության երկարաժամկետ աճի և պետական ներդրումների արդյունավետության տեսանկյունից կապիտալ ծախսերի ամբողջական և ժամանակին կատարումը պետք է լինի բյուջետային քաղաքականության կարևոր նպատակներից մեկը:

2025թ. կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է, սակայն պարտքի սպասարկման բեռը մնում է բարձր մակարդակում։ Չնայած պարտքի բացարձակ ծավալի աճին՝ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է՝ 47.7%-ից դառնալով 47.2%։ Պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազումը դրական միտում է, սակայն պարտքի սպասարկման հետ կապված բեռը շարունակում է մնալ բարձր` հանդիսանալով մտահոգիչ գործոն։ Մասնավորապես, տոկոսավճարները 2025թ. կազմել են 349.1 մլրդ դրամ կամ ընդհանուր ծախսերի 10.6%-ը։ Տոկոսավճարների բարձր մակարդակը խնդիր է այն առումով, որ բյուջեի զգալի միջոցներ ուղղվում են պարտքի սպասարկմանը՝ սահմանափակելով այդ միջոցների օգտագործման հնարավորություններն այլ առաջնահերթ, այդ թվում՝ կապիտալ ներդրումների և սոցիալական ծրագրերի ֆինանսավորման ուղղություններով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը Վենսը բացում է փակագծերը․ նույնիսկ ԱՄՆ-ի ամբողջ զինամթերքը բավարար չէր Ուկրաինային «Подонк, սրիկանե՛ր, ձեր խաղաղություն գինը սա՞ է․ Հաջիևից հետո ինչքա՞ն ադրբեջանցիներ են գալու» (video) Խայտառակ վիճակ է․ 25-օրյա հավաքներին մարդկանց ուղարկում եմ, որ… պահեստազորի սպա (video) Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ով Վթարված ավտոբուսից երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման․ ՆԳՆ Սրանք լա՛վ գիտեն՝ էդ մարդկանց գլխին չե՛ն կարող «զենքը դնել» ու տանել ընտրությունների․ Իշխանյան (video) #ՀԻՄԱ. «Փաշինյանը լա՛վ գիտեր՝ հենց այդ պահին հայտնվելու էր բանտում». Հարութ Սասունյան (video) «Թուրքական մամուլը խայտառակ թվեր է հրապարակել Աննայի ծախսերից»․ Համբիկ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am