Ռուսաստանից կախվածությունը խորանում է․ ԵՄ-ն հնգապատկել է միջուկային վառելիքի ներմուծումը

Eurostat-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին չորս ամիսներին Եվրամիության երկրների կողմից Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան հինգ անգամ։

2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԵՄ երկրները ռուսական միջուկային վառելիք են գնել 172,6 միլիոն եվրոյի չափով, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 31,9 միլիոն եվրո։ Ֆիզիկական ծավալներով մատակարարումները նույն ժամանակահատվածում աճել են՝ 253,2 տոննայից հասնելով 280,9 տոննայի։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին ռուսական միջուկային վառելիքի, այդ թվում՝ ուրանի, պլուտոնիումի և դրանց միացությունների ներմուծումը ԵՄ կազմել է 347,9 միլիոն եվրո։ Գլխավոր գնորդներն են Նիդեռլանդներն ու Ֆրանսիան, որոնց բաժին է ընկնում գնումների ավելի քան 90 տոկոսը։

Հունվարին Financial Times-ը հայտնել էր, որ Urenco և Orano էներգետիկ ընկերությունների ղեկավարները Եվրամիությանը կոչ են արել մշակել Ռուսաստանից հարստացված ուրանի ներմուծումից փուլային հրաժարվելու ծրագիր՝ նշելով, որ մատակարարումների շարունակումը երկարաժամկետ կախվածություն է ստեղծում Մոսկվայից։ Թերթը նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը շարունակում է ապահովել Եվրոպայի հարստացված ուրանի պահանջարկի գրեթե մեկ քառորդը, իսկ ռուսական վառելիքի համեմատաբար ցածր գինը պահպանում է դրա նկատմամբ պահանջարկը։

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել էր ռուսական միջուկային վառելիքի և տեխնոլոգիաների նկատմամբ արգելք սահմանելու առաջարկ ներկայացնելու մտադրության մասին, սակայն որոշման ընդունումը հետաձգվել է։ Միևնույն ժամանակ, ԵՄ մի շարք երկրներ շարունակում են ներմուծել ռուսական վառելիք, իսկ Հունգարիան նոր ատոմակայաններ է կառուցում «Ռոսատոմի» նախագծով։

Համաշխարհային միջուկային ասոցիացիայի տվյալներով՝ «Ռոսատոմը» վերահսկում է աշխարհում ուրանի հարստացման կարողությունների մոտ 44%-ը։

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Հարավային Լիբանանում իսրայելական հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին TRIPP․ չփարատված մտահոգություններ Ինչ եզրակացություն է եղել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում․ Տիրան Խաչատրյան (video) Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի չելենջը` կոմիկ Հովհաննես Դավթյանին (video) Վեհափառի խոսքն՝ ուղղված իր դեմ դուրս եկած Առաքել Սրբազանին (video) Սարսափելի է․ փողոցում մնացած արցախցիները էլ չգիտեն՝ ում դուռը գնալ․ Արեգա Հովսեփյանը՝ Եռաբլուրում (video) «Երիտթուրքերի նման Փաշինյանն ԱԺ-ում բղավում էր, որ ոտքից կախելու է»․ Հովհաննես Իշխանյան (video) «Ինչ վերաբերվում է Արցախի հետ տեղի ունեցածին, ապա դա օտարի շահերին ու այդ օրակարգին ծառայելու, կոշիկ լիզող ու կզած քայլերի դասական հաջորդականության հետևանք էր». Արմեն Հովասափյան Աննա Հակոբյանը, Արցախի բլոկադայի օրերին, բուխարին վառել, ֆուտբոլ էր նայում. Էդգար Ղազարյան (video) Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ Զաքարյան Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Գողություն՝ Երևանում․ երիտասարդից սպորտային հնարքի ժամանակ գողացել են ոսկյա շղթան ու խաչը Սատանային պատերազմ հայտարարեցինք ու հաղթեցինք՝ կառուցելով Բյուրեղավանում այս եկեղեցին (video) Ցեղшսպանության շարունակությունն է․ ինչ է դրված Տիգրանաշենի հարցով․ Տիգրան Աբրահամյան (video) Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախի հանձնումը Ադրբեջանին համաձայնված է եղել նախապես, Արմեն Գրիգորյանն էլ է տեղյակ եղել (video) Ոչնչացված մեզ զգացինք, երբ Փաշինյանն այդ խոսքերն ասաց Ալիևին․ արցախցի (video) Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Դագшղների վրա մրցանակ են տալի՞ս, ամոթ. զոհվածի մայրը` Փաշինյանի մրցանակի մասին (video) Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ. Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանող օրենքը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am