Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 20-ին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի իշխանական շրջանակներում արդեն հետաքրքրված սպասում են՝ արդյոք Մոսկվայից այս տարի ևս հրավեր կուղարկվի ընտրություններին մասնակցելու դիտորդական առաքելության կարգավիճակով։

Թեև պաշտոնական մակարդակով այս թեմայի շուրջ որևէ հայտարարություն դեռ չի հնչել, իշխանական կուլիսներում, ըստ տեղեկությունների, ուշադիր հետևում են Կրեմլից եկող ազդակներին։ Հարցը միայն ընտրությունները չեն. հրավերի առկայությունը կամ բացակայությունը կարող է դիտարկվել նաև որպես հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի յուրատեսակ ցուցիչ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի Պետդումայի ընտրությունների ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել էր որպես դիտորդական առաքելություն՝ փաստացի ընդգրկվելով ընտրական գործընթացի միջազգային գնահատման շրջանակում։ Այդ ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները, թեև առանց խնդիրների չէին, բայց դեռևս չէին հասել ներկայիս լարվածության աստիճանին։

Այսօր իրավիճակն այլ է։ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական տարաձայնությունները, ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում նկատվող սառնությունը նոր ենթատեքստ են հաղորդում նույնիսկ նման արարողակարգային բնույթի հրավերներին։ Եթե հրավեր լինի, դա կարող է ընկալվել որպես երկխոսության պահպանման ազդակ։ Եթե ոչ, ապա դժվար թե դա պարզապես տեխնիկական որոշում համարվի։

Ուշագրավ է նաև, որ Հայաստանի իշխանությունները, որոնք վերջին տարիներին հաճախ են խոսել ժողովրդավարական արժեքների և ընտրական գործընթացների միջազգային չափանիշների մասին, այս անգամ ևս պատրաստակամ են մասնակցել ռուսական ընտրությունների դիտարկմանը։ Մինչդեռ միջազգային բազմաթիվ կառույցներ տարիներ շարունակ հարցադրումներ են բարձրացրել Ռուսաստանում քաղաքական մրցակցության, ընդդիմության գործունեության սահմանափակումների և ընտրական գործընթացների թափանցիկության վերաբերյալ։

Այսպիսով, մինչև սեպտեմբերի 20-ը Երևանում սպասում են ոչ միայն ընտրությունների օրվան, այլ, նախևառաջ, Մոսկվայից եկող հնարավոր հրավերին։ Իսկ այդ հրավերը, անկախ բովանդակությունից, կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների հերթական քաղաքական մեսիջը»»։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Կազանում կանցկացվի ՌԴ–ԱՍԵԱՆ գագաթնաժողովը. մանրամասներ Թրամփը մտադիր է Իրանի հետ համաձայնագիրը ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքը Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Աբբաս Արաղչին ընդգծել է ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը ՀՕՊ-ը վեց ժամում խոցել է 40 ուկրաինական անօդաչու սարք Ռուսաստանի տարածքի վրա Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին 129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ» ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ» Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հուսախաբ է եղել․ «Հրապարակ» Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է. կալանք, կալանք մինչև վերջ. «Ժողովուրդ» Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք» Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ» Փաշինյանը վստահեցրել է՝ ամեն ինչ անելու է, որ ընդդիմադիրները հրաժարվեն մանդատներից. «Իրավունք» «Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրություններ». Հարութ Սասունյան Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով. քաղաքագետ Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am