Այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են Հայաստանի կրիտիկական հանքանյութերը. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Եթե այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանի կրիտիկական հանքանյութերը, ապա վաղը օրակարգ կարող են վերադառնալ նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն հասցրել են մոռանալ։ 

Մինչդեռ Հայաստանի թերթաքարային ռեսուրսների նկատմամբ ամերիկյան հետաքրքրությունն ունի բավական երկար պատմություն։
Դեռևս 1995 թ.-ին «Էներգետիկա» նպատակային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց իրականացնել երկրաբանական-հետախուզական աշխատանքներ՝ խորհրդային տարիներին հայտնաբերված այրվող թերթաքարերի, նավթի, գազի և ածխի պաշարների արդյունաբերական ներուժը գնահատելու և յուրացնելու նպատակով։ Սակայն 1990-ականների ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված նախաձեռնությունը մնաց կիսատ։
2011 թ.-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Մեն կղզում գրանցված International Minerals & Mines Ltd ընկերության միջև ստորագրվեց հուշագիր, որի հիմնական նպատակը Հայաստանում թերթաքարային պաշարների հետախուզման և մշակման հնարավոր ուղիների ուսումնասիրությունն էր։
Համաձայնագիրը նախատեսում էր էներգետիկ ռեսուրսների համատեղ գնահատում և տեխնիկական ուսումնասիրություն, ներառյալ թերթաքարային գազի հնարավոր պաշարները։
Սակայն ամերիկյան կողմի երկրաբանական հետազոտությունները Հայաստանում սկսվել էին դեռևս նշված հուշագրի ստորագրումից շատ առաջ։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության ուսումնասիրությունների համաձայն՝ Արամուսի շրջանում առկա է շուրջ 44 մլն տոննա այրվող թերթաքարի պաշար։ Այս եզրակացության ամերիկացի մասնագետները եկել էին 1994 թ.-ին իրականացված հետազոտությունների արդյունքում։
2005 թ.-ի զեկույցում ամերիկյան կողմն արդեն ներկայացրել էր ավելի բարձր գնահատականներ՝ նշելով Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում 17-18 մլն տոննա, իսկ Դիլիջանի շրջանում՝ շուրջ 128 մլն տոննա թերթաքարային պաշարների առկայությունը։
Այսօր, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող աճող գեոտնտեսական ակտիվության պայմաններում, հնարավոր է ամերիկյան հետաքրքրության աստիճանական ընդլայնում Հայաստանի ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ՝ կրիտիկական հանքանյութերից մինչև թերթաքարային պաշարներ։
Այս ամենը գնալով ռեսուրսային գաղութացման նոր բնույթ է ստանում։ TRIPP-ն այդ ռազմավարության հենասյուներից է»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը գնալու է օդանավակայան. նպատակը՝ փախուստն է․ Արմինե Ադիբեկյան (video) Նոր մանրամասներ. Փամբակ գետում շարունակում են փնտրել 13 և 7-ամյա աղջիկներին (video) Հենց այստեղ էլ թաքնված է թեզի իրական նպատակը Փոքր երկրների պաշտպանական նոր մոդելը. ինչո՞ւ այլևս չի գործում մեծ բանակների կրկնօրինակումը․ Զաքարյան Այսօր ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են Հայաստանի կրիտիկական հանքանյութերը. Վահե Դավթյան «Միասնության թևեր» կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով Ուղիղ պատասխանեք՝ ձեր թիրախը միայն Լևոն Քոչարյա՞նն էր․ թեժ զրույց փաստաբանի և ոստիկանի միջև (video) Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության» ԲՀԿ–ի դեմ արշավը ավելի շուտ էր սկսել․Անդրանիկ Թևանյանին հատուկ ձերբակալեցին հենց այդ օրը (video) Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան Լարված իրավիճակ Լևոն Քոչարյանի դատական նիստի ժամանակ․«կողմնակալ վերաբրմունք է»,«հենց հիմա վերջացրեք» (video) Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կբարձրանա Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային Ով պետք է պատասխան տա սրա համար․«զենքը մարդկանց գլխին դրած տարել են ընտրատեղամաս»․Հովհաննես Իշխանյան (video) Արարատի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ (video) Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են փրկարարներ և ոստիկաններ Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին (video) 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Լույս չի լինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am