Լիտվական ELTA-ն՝Բաքվի հայկական ջարդերի հերթական տարելիցի մասին

Լիտվայի Հանրապետությունում ՀՀ  դեսպանությունը հայտարարություն է տարածել Բաքվում հայերի մասսայական ջարդերի հերթական տարելիցի կապակցությամբ, որը լայնորեն տարածվել է մերձբալթյան երկրների ԶԼՄ-ներում, այդ թվում՝ լիտվական ELTA գործակալության կողմից:«2018 թվականի հունվարի 28-ին լրանում է Բաքվում հայերի մասսայական ջարդերի հերթական տարելիցը: Հայկական ջարդերը Բաքվում ձգվեցին մեկ շաբաթ, քանի դեռ խորհրդային զորքերը մուտք չգործեցին քաղաք: The Human Rights Watch-ը հայտնել է հայերին պատկանող բնակարաններում 2000-ից ավելի հանցագործությունների մասին,  ավելի քան 100 մարդ զոհվել է ջարդերի ընթացքում, կամ տանջամահ արվել Բաքվի փողոցներում: Մարդասիրության դեմ այս ծանր հանցագործությունը դատապարտվել է միջազգային հանրության կողմից, այդ թվում Եվրոպական խորհրդարանի, որը 1990 թվականի հունվարի 18-ի իր բանաձևում ընդգծել է. «Հաշվի առնելով Բաքվի ադրբեջանցիների հակահայկական գործունեության վերսկսումը, նրանցից ոմանք մահացել են հատկապես սարսափելի հանգամանքներում: Հանձնաժողովը և Խորհուրդը կոչ են անում խորհրդային իշխանություններին երաշխավորել Ադրբեջանում ապրող հայերի իրական անվտանգությունը՝ այնտեղ ուղարկելով համապատասխան ուժեր միջամտելու համար: Ջարդերի ցավալի արդյունքը Բաքվի հայ համայնքի ամբողջական էթնիկ զտումն էր. 1988 թվականին բաքվում ապրում էր շուրջ 300 հազար հայ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:Դրանում նշված է, որ Ադրբեջանի նախկին և ներկա ղեկավարները որևէ կերպ չեն դատապարտել կամ հետաքննել այդ իրադարձությունները, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն:     «Խորհրդային միությունում հակահայկական ջարդերի մասին բաց նամակում», որը ստորագրել են համաշխարհային ճանաչում ունեցող 133 մտավորականներ, որը տպագրվել է New York Times-ում 1990 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ասված էր. «1988 թվականի Սումգայիթի ջարդերին հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի ջարդերը 88-ի նոյեմբերին, 1990-ին ևս հայերի կոտորածները շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում: Այն փաստը, որը ջարդերը կրկնվել են և այն, որ դրանք իրականացվել են միևնույն կերպ, ստիպում են մեզ կարծել, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն: Փոխարենը մենք ստիպված ենք ընդունել, որ հայկական փոքրամասնության դեմ հանցագործությունները դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն: Զոհված Անդրեյ Սախարովի խոսքով (New York Times, նոյեմբերի 26, 1988 թ.), այդ ջարդերն իրենցից ներկայացնում են «բնաջնջման իրական սպառնալիք Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք կազմում են տեղի բնակչության 80 տոկոսը:Բաքվի, ավելի վաղ Սումգայիթի ու Կիրովաբադի հայերի կոտորածները ևս մեկ ապացույցն են այն բանի, որ հայերը ապագան չեն ունեցել ոչ խորհրդային և ոչ էլ անկախ Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել և շարունակում է մնալ իր նախնիների հայրենիքում գոյության միակ երաշխիքը»,- ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am