ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։ Այս մասին հայտարարել են վեց կուսակցությունները՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Այդ վեց կուսակցություններն են՝«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը։

Ընդդիմությունը արձանագրում է՝Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը լեգիտիմ չեն՝դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ընդդիմությունը դե-ֆակտո փորձում է ձևավորել մեկ միասնական բևեռ՝հակափաշինյանական կոալիացիա և ապալեգիտիմացնել այս կեղծված ընտրությունները։ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն տոնում են հաղթանակը՝նրանք թույլ չտվեցին,որ ԲՀԿ մտնի խորհրդարան՝դրանով նրանք ցանկանում են ԱԺ-ով անցկացնել ցանկացած հակապետական, հակահայկական ու ադրբեջանամետ օրենք։

Վեց կուսակցությունները նշում են, որ ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Այսինքն, Փաշինյանն ու թիմը նկարել են ընտրությունների արդյունքները, որպեսզի կարողանան մնալ իշխանության և կյանքի կոչել Արևմուտքի բոլոր պահանջները՝ԹՐԻՓՓ-ն ու հայ-ռուսական կապերի խզումը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները՝Հայոց ցեղասպանության ուրացում՝հայ-թուրքական սահմանի բացման համար, ինչպես նաև Արցախի հարցի փակում և անկլավների հանձնում։

Փաշինյանն ու ՔՊ-ն կեղծելով ընտրությունները՝ԵՄ-ն ու ԱՄՆ-ն լռում են և ընդունում են կեղծված ընտրությունների արդյունքները, Հայաստանը վերածում են թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական, ռազմա-քաղաքական, էներգետիկ-տրանսպորտային, իսկ ապագայում նաև դեմոգրաֆիկ կցորդի՝ Իլհամ Ալիևը պահանջում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։

ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ՝ընդդիմությունը կամ վերցնում է մանդատներն ու լեգիտիմացնում է ադրբեջանամետ այս իշխանությունը՝կամ փողոցային պայքարով հասնում է նոր ընտրությունների անցկացմանը կամ գոնե վերահաշվարկին, ինչի արդյունքում ԲՀԿ-ն կմտնի խորհրդարան։

Վեց կուսակցություններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։

Այսինքն, ընդդիմությունը չի ցանկանում փաշինյանական կլանին տալ հնարավորություն ընդդիմությանը մեղադրել սահմանադրական կարգի տապալման կամ հեղաշրջման փորձերի մեջ՝դրանով մնալով ազատության մեջ և պայքարելով։ Փաշինյանն ու թիմն ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմության լիդերները ձերբակալվեն ու ընդդիմությունը քաղաքական իմաստով կոտրված ողնաշարով մտնի ԱԺ ու դառնա ՔՊ-ականների հարձակման ավելի հեշտ թիրախ»։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Նիկոլը զարհուրելի վախեցած է. գիտեք իրականում ի՞նչ կլինի վերաքվեարկության դեպքում. Դիլբարյան (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ պետը Բաքվում է․ նա շատ արագ պետք է հրաժարական տա․ Նարե Սոսե (video) Դատարանը բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով Ծաղկաձորի ճոպանուղու 225,1 հա հողամասի գրանցումը Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց (video) Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ Ալիևը Շուշիում անցկացվող համաժողովի մասնակիցներին հղված ուղերձում հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ Արմեն Գրիգորյա՛ն, դե պատասխանիր, այս հարցերը Հաջիևին քանի՞ անգամ տվեցիր Դիլբարյան (video) Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել. ԲԸՏՄ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է․ Հակոբ Բադալյան Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Զաքարյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյուղացինե՛ր, լավ եք լսում՝ Նիկոլը ձեզ ինչ է առաջարկում․ ձեր ապրանքը վերցրեք ու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանը 60 օրվա ընթացքում չի պահանջի #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, ուշադիր լսիր՝ ես եմ գնալու Բաքու և Ալիևի երեսին ասեմ, որ․․․ Նարինե Դիլբարյան (video) Մարթա Կոսը կայցելի Հայաստան Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին Թուրքիայի սևծովյան շրջանում կործանված ԱԹՍ է հայտնաբերվել Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր Հայտնի է, թե որքան գումար է շահել Ծառուկյանը Գեյջիի հաղթանակի շնորհիվ ՀՀ ղեկավարությունը կսխալվի, եթե հիմնվի բացառապես Արմուտքի օգնության և աջակցության վրա․ Նարիշկին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am