Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 17-18-ը կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսվում են բանակցություններ Ուկրաինայի պատերազմի, Սև ծովում նավագնացության անվտանգության և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ֆիդանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը կվերահաստատի Անկարայի պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրելու ռուս-ուկրաինական բանակցությունների համար, ինչպես նաև հանդես կգա Սև ծովում լարվածության հետագա սրումը կանխելու կոչով։ Նա մտադիր է կրկնել Թուրքիայի առաջարկը՝ սահմանափակ հրադադար հաստատելու նավահանգիստների և էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ։

Reuters-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը դրական է գնահատում Թուրքիայի կողմից ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հնարավոր առաջարկը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս հանդես է եկել երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։

Գործակալության տեղեկություններով՝ Մոսկվայում նախատեսված քննարկումների ընթացքում Հաքան Ֆիդանը կանդրադառնա նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։

Նշվում է, որ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի ընտրական հաղթանակից հետո Երևանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչը, ըստ Reuters-ի, կարող է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ Ալիևը Շուշիում անցկացվող համաժողովի մասնակիցներին հղված ուղերձում հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» ՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ Արմեն Գրիգորյա՛ն, դե պատասխանիր, այս հարցերը Հաջիևին քանի՞ անգամ տվեցիր Դիլբարյան (video) Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել. ԲԸՏՄ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է․ Հակոբ Բադալյան Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Զաքարյան Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյուղացինե՛ր, լավ եք լսում՝ Նիկոլը ձեզ ինչ է առաջարկում․ ձեր ապրանքը վերցրեք ու․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանը 60 օրվա ընթացքում չի պահանջի #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, ուշադիր լսիր՝ ես եմ գնալու Բաքու և Ալիևի երեսին ասեմ, որ․․․ Նարինե Դիլբարյան (video) Մարթա Կոսը կայցելի Հայաստան Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասին Թուրքիայի սևծովյան շրջանում կործանված ԱԹՍ է հայտնաբերվել Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր Հայտնի է, թե որքան գումար է շահել Ծառուկյանը Գեյջիի հաղթանակի շնորհիվ ՀՀ ղեկավարությունը կսխալվի, եթե հիմնվի բացառապես Արմուտքի օգնության և աջակցության վրա․ Նարիշկին Կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը. ՄԻՊ «Դուք գողացե՞լ եք ԲՀԿ–ի ձայները»․ հարց՝ ֆինանսների նախարարին (video) Ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ՉԷ, Լսու՞մ ես, Նիկո'լ, դու լեգիտիմ ՉԵՍ. Իշխան Սաղաթելյան (video) Նիկո՛լ, 5000 զոհ տվեցիր, հետո պարադ արեցիր, ո՞ւմ էիր խաբում, գիտես՝ ապո՞ւշ ա էս ժողովուրդը․ հարցում (video) ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա ՇՏԱՊ. Ադրբեջանը նոր խայտառակ ու ցինիկ հայտարարություն է արել. ինչ նոր աղետի սպասել․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am