UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250» մրցաշարի գլխավոր իրադարձությունում Իլիա Թոփուրիայի նկատմամբ ամերիկացի Ջասթին Գեյջիի հաղթանակի շնորհիվ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:
Մրցաշարի մեկնարկից առաջ Հայաստանը ներկայացնող մարտիկը սոցիալական ցանցերում հայտնել էր, որ 1 միլիոն դոլար խաղադրույք է կատարել Գեյջիի հաղթանակի վրա։ Ըստ գործակիցների՝ հնարավոր շահումը կազմում էր 5,7 միլիոն դոլար։
Մենամարտը կայացել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում, և ավարտվել Գեյջիի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով։ Երրորդ ռաունդում ամերիկացին Թոփուրիային ենթարկել է նոկդաունի, իսկ չորրորդ ռաունդից հետո մենամարտը դադարեցվել է։
37-ամյա Գեյջիին այս հաջողությունը բերեց կարիերայում առաջին չեմպիոնական տիտղոսը UFC-ի թեթև քաշային կարգում։ Այժմ նրա ակտիվում կա 28 հաղթանակ և 5 պարտություն։
Ինչ վերաբերում է 29-ամյա Թոփուրիային, ապա նա կրեց պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը։ Մինչ այս մենամարտը վրաց-իսպանացի մարզիկն ուներ 17 անընդմեջ հաղթանակ։
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը