Արմեն Սարգսյանի բիզնես կայսրությունը

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստանի  4-րդ նախագահի ՀՀԿ թեկնածուն է:Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Արմեն Սարգսյանին եւ հայտնել դրա մասին: Արմեն Սարգսյանն ի պատասխան խորին շնորհակալություն է հայտնել, սակայն մտածելու ժամանակ է խնդրել: Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները: 1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր: 1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը: Մինչ օրս ոմանք հակված են կարծել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը նրա բախումն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ: Սակայն այդ վարկածը հաստատող փաստեր չկան: Պաշտոնական վարկածի համաձայն, որն արժանահավատ չհամարելու հիմքեր եւս չկան, Արմեն Սարգսյանը թողեց պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: 1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը: 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Թեև Ա. Սարգսյանի պաշտոնական կենսագրությունում նշված է միայն, որ նա գիտնական է, քաղաքական ու հասարակական գործիչ, բայց նա մեծ հետաքրքրություններ ունի տարբեր ոլորտներում: Արմեն Սարգսյանի բիզնես հետաքրքրվածությունը  Հայաստանում դրսևորվել է  2006թ. նրա Knightsbridge Associates-ը VTEL Holdings-ի հետ կոնսորցիում էր ստեղծել եւ մասնակցում էր «ԱրմենՏելի» վաճառքի մրցույթին: 2008թ. ամռանը Knightsbridge International Telecommunications Holding ընկերությունը Հայաստանի բջջային օպերատորի ընտրության մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել:    2008թ. հունվարի 31-ին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել էր Alcatel-Lucent ընկերության նախագահ Սերժ Չուրուկին եւ Արմեն Սարգսյանին: Նրանք քննարկել էին «գիտահետազոտական ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաեւ Հայաստանն արագ եւ բարձրորակ ինտերնետով ապահովելու ոլորտում համագործակցության հեռանկարները»: Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատոր  սակայն դարձավ ֆրանսիական Orange ընկերությունը: 2012թ. մարտին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ Ռուսաստանի Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը համագործակցության հուշագիր ստորագրեցին Նովոլադոժյան ջրագծի վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը պետք է կազմեր 50 մլրդ ռուբլի: Սակայն արդեն 2012թ. սեպտեմբերին Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ասաց, որ մտադիր է վերանայել Knightsbridge-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, քանի որ կարծում է, որ մարզին պետք է «ավելի հստակ եւ թափանցիկ առաջարկ»: Նա նշում էր, որ որպես նոր ներդնող կարող է հանդես գալ Դոյչե բանկը: 2013թ. հունվարին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ ՌԴ Պոմորյեի նահանգապետ Իգոր Օրլովը հուշագիր  ստորագրեցին էներգետիկայի, տրանսպորտի եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության մասին: Խոսքը, մասնավորապես, Արխանգելսկի օդանավակայանի ու տեղական ավիաուղիների զարգացմանն ուղղված ներդրումների մասին էր:2012թ. մարտին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ Ռուսաստանի Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը համագործակցության հուշագիր ստորագրեցին Նովոլադոժյան ջրագծի վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը պետք է կազմեր 50 մլրդ ռուբլի: Սակայն արդեն 2012թ. սեպտեմբերին Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ասաց, որ մտադիր է վերանայել Knightsbridge-ի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, քանի որ կարծում է, որ մարզին պետք է «ավելի հստակ եւ թափանցիկ առաջարկ»: Նա նշում էր, որ որպես նոր ներդնող կարող է հանդես գալ Դոյչե բանկը: 2013թ. հունվարին Knightsbridge ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ ՌԴ Պոմորյեի նահանգապետ Իգոր Օրլովը հուշագիր ստորագրեցին էներգետիկայի, տրանսպորտի եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության մասին: Խոսքը, մասնավորապես, Արխանգելսկի օդանավակայանի ու տեղական ավիաուղիների զարգացմանն ուղղված ներդրումների մասին էր: Բազմաթիվ զեկույցներ կան Թուրքմենստան Ա. Սարգսյանի այցերի և այդ երկրի նախագահ Բերդիմուհամեդովի հետ հանդիպումների, այդ երկրի նավթի, գազի, Կասպյան նավահանգստի վերակառուցման, հեռահաղորդակցության ոլորտներում ունեցած նրա հետաքրքրությունների մասին: «Ա. Սարգսյանը շատ մոտ հարաբերություններ ունի նաև Ղազախստանի նախագահի «ամենակարող» դստեր` Դարիգա Նազարբաևայի հետ, ով կարճ ժամանակ որպես ղեկավար աշխատել է նրա կազմակերպություններից մեկում: Ա. Սարգսյանն է տվել Ղազախստանում «TV-մեդիա հոլդինգ» ստեղծելու գաղափարը, որն ունի մենաշնորհային կարգավիճակ և հեռարձակման ժամեր է վաճառում ղազախական բոլոր հեռուստաալիքներին: Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, իշխող ՀՀԿ-ի՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ձեռնարկատիրական գործունեության այսբերգի երեւացող հատվածի ընդամենը մի մասը: Այս մասին հիշեցնում է լրագրող, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:  

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am