ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ»

Հինգշաբթի օրը ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի»-ին հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է, լուծարվում է: Պատճառը հավանաբար այն է, որ ամբիոնի վարիչ՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով: Ամիսներ առաջ էլ աշխատանքից ազատել էին ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ բոլոր այլախոհներին վտարում են բուհից:

Նիկոլ Փաշինյանի իշխանավարման 8 տարիներին տարբեր բուհերից, այդ թվում՝ ԵՊՀ-ից, բազմաթիվ դեկաններ եւ դասախոսներ են հեռացվել` իշխանությանը քննադատելու կամ սեփական կարծիք ունենալու համար: Անուշ Սեդրակյանը մեզ փոխանցեց, որ ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Սեդրակյանը նշում է, որ եթե ամբիոնը լուծարվի, դիմելու է դատարան:

ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասում է, որ այս որոշումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է: Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների մի մասին ասվել է, որ կշարունակեն աշխատել Հայ բանասիրության ֆակուլտետում, մյուս մասը` Անգլիական բանասիրության ամբիոնում:

ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Անահիտ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբիոնի լուծարումը ոչ միայն հարված է կրթական համակարգին եւ ուսանողներին, այլեւ այդ ամբիոնում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքային իրավունքների կոնկրետ ոտնահարում է, քանզի օրենքն ասում է, որ նախ պետք է ամբիոնի աշխատակիցներին ծանուցել այդ որոշման մասին, հետո նոր միայն հարցը դնել քննարկման:

ԵՊՀ-ում կամ մեկ բառով հերքում են, կամ խուսափում մեկնաբանել քաղաքական հայացքների համար աշխատակիցների հետապնդումները
«Ես որեւէ նման ծանուցում չեմ ստացել, ինչը պնդում եմ` ամրագրված է օրենքում: Չի կարելի որոշումը կայացնել, հետո նոր միայն ծանուցել դրա մասին: Թեպետ մինչ այս պահն էլ մենք որեւէ ծանուցում չենք ստացել: Ստուգել եմ իմ էլեկտրոնային հասցեն: Մինչդեռ աշխատանքի ընդունելիս օրենքը մեզ լրիվ այլ բան է ասում` այս ամենի ճիշտ հակառակը: Սուրհանդակ են ուղարկում տիկին Անուշ Սեդրակյանին, եւ նոր միայն ամբիոնի կազմը տեղեկանում է այդ մասին, ինչպե՞ս կարելի է: Մենք այսպե՞ս ենք գնում դեպի Արեւմուտք, այսպե՞ս է Երեւանի պետական համալսարանը փորձում միջազգային բուհի ստատուս ձեռք բերել»:

Ամբիոնի երկարամյա նախկին դասախոս, գրող Հենրիկ Էդոյանն էլ մեզ հետ զրույցում ասում է. «Շատ վատ, սխալ որոշում է: Նոր եմ իմացել լուրը, համալսարանը չի կարող առանց այս ամբիոնի գոյատեւել: Ո՞նց կարելի է նման որոշում կայացնել: Արտասահմանյան գրականությունը մի շարք ֆակուլտետներում մասնագիտական առարկա է, ստացվում է, որ էլ չե՞ն կարդալու գրականություն: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես են այլ ամբիոնի միացնելու, օրինակ՝ հայ գրականության հետ ի՞նչ կապ ունի արտասահմանյան գրականությունը կամ՝ ռուս գրականության հետ: Համալսարանի հիմնադրման օրվանից գործում է այդ ամբիոնը եւ պետք է շարունակի գործել»:

դիտվել է 364 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. ՇՏԱՊ. Ի՞նչու էր Հաջիևը հասել Դիլիջան և ի՞նչ են պայմանավորվել. Նաիրա Զոհրաբյան (video) Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը Պատգամավոր Գեղամ Մանուկյանը պահանջել է ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանից պարզաբանում խայտառակ արտահոսքի վերաբերյալ Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել «Այ թափթփու՛կ», 300 տարվա շուկան, որ փակում ես, հասկանու՞մ եք՝ ինչ աղետ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Երկուսն էլ երկրի նվաստացում են՝ ԱԽՔ-ի հանդիպումն էլ, Քոչարյանի ելքի արգելքն էլ Ի՞նչ իրավունք ունեք տեսանյութերը և լուսանկարները փոխանցել որևէ մեկին Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը․ Mehr Ինչ եղանակ է սպասվում Հինգ տարի չենք ձգելու․ Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի խաղաղարար ջանքերի արդյունքն է. Ալիև Վթար՝ Բռնակոթ գյուղում. տուժած կա Օ՛, եղուկ ժամանակներ, թշվառ բարքեր 6 կուսակցությունների կարևոր հայտարարությունը․ ի՞նչ են պատրաստվում անել (video) Իրանցի զինվորականները Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի համաձայնեցումը որակել են որպես ԱՄՆ-ի պարտություն Նարեկ Կարապետյանի կարևոր հայտարարությունը․ ինչի՞ց է ամեն ձև փորձում շեղել Նիկոլը (video) Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Ներդրողը չի երջանկանում Քոչարյանին «նստացնելուց», Ծառուկյանին ունեզրկելուց կամ Կարապետյանին «բոմժ» դարձնելուց. ներդրողը պարզապես պապանձվում է. Հակոբ Բադալյան «Տո՛ Ծառուկյանի կտրած եղունգը չարժես, խի՞ ես կուլ տալիս էդ մարդու ձայները»․ քաղաքացի (video) Ինչո՞ւ 3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չի նշանակվել․ ԿԸՀ Ապօրինի կալանավորված Անդրանիկ Թևանյանի կոչը՝ կալանավայրից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am