Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել

Անգիտակից փախուստ իրականությունից կամ հանցավոր ինքնախաբեություն


Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ընդդիմությունը մոտ 600.000 ձայները հավաքել է ընտրակաշառքի միջոցով և որ ընդդիմութթյունը ձայն չունի: Այս հայտարարությամբ նա 600.000 ՀՀ քաղաքացիներին վիրավորեց` անվանելով կաշառակեր, իսկ իրեն տրված ձայները նա որակեց որպես «օրգանիկ»:

Այս հայտարարության հասցեատերերը Ալիևն ու Էրդողանն են, որոնցից կախված է իշխանությունը և որոնց նա փորձում է համոզել, որ ինքը, նույնն է թե իր կողմից նախաձեռնված խաղաղության գործընթացը, վայելում է ժողովրդի գերակշռող մեծամասնության համակրանքն ու աջակցությունը, և որ իրեն դեմ քվեարկած այդ 600.000 «վատ, չար, կաշառակեր» մարդիկ չեն կարող փոխել ուժերի ներքին հավասարակշռությունն ու հարաբերակցությունը:

Սա ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ղեկավարի հայտարարություն չի, հաղթողը նման կերպ իրեն չի պահում, իրական հաղթողը գործադրում է ամեն ջանք ընտրություններում լարման պիկին հասած քաղաքական կրքերը հանդարտեցնելու և հետագա կառավարումն ավելի դյուրին դարձնելու համար:

Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում նա ՉԻ ՀԱՂԹԵԼ, նրանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ ձևով և մեխանիզմով են նկարվել այդ 700.000 ձայները: Այս պառակտիչ և ատելություն սերմանող հայտարարությամբ նա, իր սովորության և բնավորության համաձայն, մեղավոր է նշանակում իր պարտության մեջ:

Եվ այդ մեղավորը, ինչպես միշտ, ինքը չէ, մեղավոր են իրեն չընտրողները, որովհետև «կաշառակեր» են, ընդդիմության առաջնորդները, որովհետև «կաշառատու» են, մեղավոր են Ռուսաստանից քվեարկելու համար հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիները, Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը:

Մի խոսքով, բոլորը և ամեն ինչ, բայց ոչ երբեք ԻՆՔԸ:

Նա չունի համարձակություն ընդունել, որ ինքն ու իր թիմն այլևս չեն վայելում Հայ ժողովրդի վստահությունը, որ նույնիսկ համատարած վախի, սպառնալիքի, շանտաժի, բաժանված անուղղակի լայնածավալ ընտրակաշառքի, ատելության ու թշնամանքի տարածման պարագայում նրան չհաջողվեց ստանալ իր երազանքի 65%-ը, նույնիսկ ավելին, փլուզում է նույնիսկ իր արձանագրած 49%-ի հիմքը:
Սա արդեն աղետ է, ապոկալիփսիս, իր իշխանության վերջի սկիզբը, քանզի հասարակության, և որ իր համար շատ ավելի վտանգավոր արտաքին հովանավորների մոտ այլևս ձևավորվել է համոզմունք, որ ինքը ոտնձգել է իր իսկ կողմից հռչակված ամենասուրբ կանոնին` ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրություններին:

Իսկ արտաքին գործընկերների համար լուրջ տարածաշրջանային գործընթացներում նա այլևս սուբյեկտն չէ, քանի որ նախ չի կարողանալու իրագործել իր առջև դրված խնդիրները, իսկ նրա կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերն այլևս վավերական չեն, քանի որ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին:

Արթուր Ղազինյան

 

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի Նորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերի Հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը Տարանջատել այդ խճճված ցանցում Փաինյանին ու Հայաստանը Առևանգել են ՍՊԸ-ի աշխատակցին՝ տնօրենից պահանջելով գումար Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին Այս քստմնելի քայլը հասցեական է Քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել Դատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեց Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ, քանի դեռ վարչապետ է Հայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. Գասպարյան Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին Ռուսաստանն առաջին հերթին պիտի իր դեսպանով զբաղվի․ թեժ երկխոսություն՝ Թովմասյան և Հայկ Այվազյան (video) Վեհափառն ընդունել է Գերմանիայի Բարեգործական հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրիում և Ապարանում, հնարավոր է նաև կարկուտ. «Հիդրոմետ» Նիկոլը լա՛վ գիտի՝ ինքն ընտրությունները չի՛ հաղթել․ քաղաքացի (video) Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն, «պատանդ» են պահում համայնքապետարանում «Պուտինը ժամանակ է տվել Փաշինյանին»․ Հայկ Այվազյան (video) ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել Սա նշանակում է մեկ բան. նա շատ լավ գիտի, որ ընտրություններում չի հաղթել #ՀԻՄԱ․ Խայտառակ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ․ Թևանյանի գործը՝ լակմուսի թուղթ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am