Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող հանդես գալ «ժողովրդի կողմից ընտրվածի» կարգավիճակով: Դա են վկայում նույնիսկ իրենց ԿԸՀ կողմից հրապարակված ու վիճարկվող արդյունքները. քվեարկությանը մասնակցած մոտ 1,5 միլիոն քաղաքացիների կեսից քիչ ավելին գործնականում մերժել է նրան ու նրա ՔՊ-ին: Ինչպիսի հաշվարկ էլ անենք, անգամ վիճարկվող, վերահաշվարկվող 49 տոկոսը կեսից քիչ է: Ըստ այնմ, թեկուզ զուտ քաղաքագիտական չափանիշներով չի կարող համարվել «համաժողովրդականորեն ընտրված»:

Բայց սա դեռ ամենը չէ: Ընտրություններին մասնակից և ոչ սատելիտ քաղաքական ուժերը պարզ ու հստակ ասում են՝ նման «ընտրություններով» իշխանություն դարձած ուժը և նրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն լինելու: Ավելին, նույնիսկ արևմտյան դիտորդները, եվրամիութենական տիրույթում գործող լրատվամիջոցների մեկնաբանները, թեկուզ զգուշորեն, բայց խոսում են խախ տումնե րի, ռեպ րե սի ա նե ր ի , բռնաճնշումների մասին՝ այնքան ակնհայտ ու ժողովրդի կամընտրության պատկերի վրա ազդող են եղել այդ դրսևորումները:

Ի դեպ, շատերը զուգահեռներ նկատեցին արդեն հեռավոր թվացող 1996 թվականի հետ: Այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետընտրական բախումնային զարգացումներից հետո հանդես եկան հեռուստատեսությամբ, և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքեր, միևնույնն է, իշխանություն տվող չկար: Ինչ նման է, չէ: Պարզապես հիմա մի քիչ ավելի «քաղաքավարի» ծխածածկույթով են ասում, այն է՝ իբր իրենք ժողովրդական իշխանություն են, ոչ մեկը չի կարող ժողովրդից խլել իշխանությունը, և այլն (բազմիցս եք լսել): Ու ոչ միայն նախօրոք էին ասում այդ ամենը, այլև նախընտրական շրջանի և ընտրությունների հետ կապված այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ կանեն, ցանկացած քայլի կդիմեն, բայց իշխանությունից չեն հեռանա, եթե անգամ իրենք ստանան 1 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիրները՝ 90:

Ավելին, 1996-ին էլ, դեռ ձայների հաշվարկը չավարտված, Լևոն Տեր-Պետրոսյանն շտապեց հայտարարել, որ ինքը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ 2026-ին. ձայների հաշվարկը չավարտված՝ նա ասուլիս հրավիրեց ու ինքնահռչակվեց վերընտրված: Հիշեցնենք, որ այդ պահին ամփոփված էին ընտրատեղամասերի հազիվ 20-25 տոկոսի նախնական արդյունքները: Ի դեպ, կարելի է հիշել նաև, թե ինչ եղավ նույն 1996-ից հազիվ մեկ-մեկուկես տարի անց, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Այն, որ Փաշինյանը ցանկացած պարագայում չի հեռանա, շեշտում էին տարբեր մեկնաբաններ ու նշում դրա զանազան սցենարներ: Սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն գնացին իշխանությունը պահելու այն ճանապարհով, ինչի դեմ տարիներ շարունակ բողոքել էին: Այդ՝ ինքնակործանման տանող ճանապարհը իշխանության կողմից կեղծիքների, վարչական ռեսուրսի տոտալ չարաշահման, հարկատուների ու պետական ընդհանուր միջոցների հաշվին տարեցներին գործնականում ընտրակաշառք բաժանելու, համատարած ռեպրեսիաների, ընդդիմադիր գործիչների թիրախավորման բազմաթիվ դրսևորումներով ու փաստերով է հագեցած:

Այսինքն, այն, ինչում մեղադրում էր «նախկիններին», Փաշինյանն արեց առավել մեծ մասշտաբներով, ու փաստացի հիմա հենց ինքն է չընտրված ղեկավար:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ներքին խնդիրը դարձրեցին արտաքին, աշխարհաքաղաքական կենտրոնների անուղղակի և ուղղակի միջամտության առարկա: Անգամ ֆրանսիական մամուլն է արդեն գրում, որ Ֆրանսիայի հատուկ ծառայություններն ուղղակիորեն ֆիլտրացիոն գրաքննություն են իրականացրել հայկական սոցմեդիա դաշտում՝ հօգուտ ՔՊ-ի ու Փաշինյանի:

Այդ բոլոր հանգամանքները էլ ավելի են ընդգծում իրավացիությունը հնչող այն գնահատականների, որ այս վիճակում ձևավորվելիք իշխանությունն այլևս լեգիտիմ չէ: Ավելին, նման ձևով, նման պայմաններում տեղի ունեցած միջոցառումը հազիվ թե կարելի է համարել «ժողովրդավարական ընտրություն»:

Փաշինյանը, հնարավոր է, կարծում է, թե այս մի «պատմությունն» էլ կմարսի (նման բանե՞ր «մարսեց»): Բայց դա ցույց կտա ժամանակը: Նման «կաղ» լեգիտիմությամբ «մարսողության» համակարգի խափանումներն անխուսափելի են, ու դա ցույց է տվել պատմությունը: Ու ոչ միայն Հայաստանի:

դիտվել է 236 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի տեղաշարժի համար. Pars Today «Շակալնե՛ր, թող հաշվեն փաստերով․ հայ ազգի առաջ գիտե՞ք ոնց եք պատասխան տալու». Մանուել Մանուկյան (video) Հենց ՔՊ-ի շտաբում անցկացրել են իրենց կուսակցության «հոգեհանգիստը». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Գեղամ Մանուկյանն ահազանգում է․ հաղորդում զանգվածային հանցագործության մասին (video) «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Փաշինյանը «Ուժեղ Հայաստան»-ից պահանջում է 12 մլն դրամ փոխհատուցում վճարել․ «Հետք» Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am