Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընտրական գործընթացների ավարտից հետո ի հայտ եկած տվյալների անհամապատասխանությունները հերթական անգամ հանրային և քաղաքական բուռն քննարկումների առիթ են դարձել։ Իշխանության ներկայացուցիչները շտապում են արդարանալ՝ պնդելով, թե հայտնաբերված սխալ մուտքագրված թվերը ոչ այլ ինչ են, քան սովորական տեխնիկական վրիպակի արդյունք, և դրանցում պետք չէ փնտրել միտումնավոր ընտրակեղծարարության տարրեր։ Գուցե հնարավոր լիներ հավատալ իշխանական այս պնդումներին և տեղի ունեցածը վերագրել մարդկային գործոնին կամ համակարգչային թերացումներին, եթե այդ «վրիպակներն» այդքան դրամատիկ և բախտորոշ ազդեցություն չունենային ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Ուշագրավ է, որ, այսպես կոչված, «տեխնիկական սխալների» արդյունքում հարվածի տակ է հայտնվել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայնի տարբերությամբ փորձ է արվում ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից։ Սա պարզապես մաթեմատիկական անճշտություն չէ. սա քաղաքական գործընթաց է, որն ուղղակիորեն փոխում է ապագա խորհրդարանի ամբողջ կոնֆիգուրացիան։ Երբ «սխալմունքի» արդյունքում քաղաքական ուժերից մեկը զրկվում է մանդատներից, իսկ մյուսը ստանում է բացարձակ առավելություն, «տեխնիկական վրիպակ» թեզը կորցնում է իր հավաստիությունը։

Այս իրավիճակը լրջագույն կասկածներ է առաջացնում ձևավորվող խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ։ Տարբեր տեղամասերից ստացված և սխալ մուտքագրված տվյալների արդյունքում պարզապես խաթարվում և փոխվում է ընտրողների իրական կամարտահայտության պատկերը։ Նույնիսկ եթե մի կողմ դնենք մինչև ընտրությունները տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումն ու նախընտրական շրջանի այլ չարաշահումները (չնայած հնարավոր չէ մի կողմ թողնել), բուն հաշվարկի և տվյալների մուտքագրման գործընթացն արդեն իսկ բավարար է իշխող ուժի «հաղթանակը» ապալեգիտիմ համարելու համար։

Ժողովրդավարական ընտրությունների հիմնարար սկզբունքը յուրաքանչյուր քվեի ճշգրիտ և անձեռնմխելի հաշվարկն է։ Երբ «տեխնիկական» անվան տակ թաքցվում են խորհրդարանի պատկերը վերաձևող թվեր, դա այլևս տեխնիկական խնդիր չէ, այլ քաղաքական ճգնաժամ, որի հետևանքները կարող են ծանր լինել պետության ժողովրդավարական ինստիտուտների համար։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Արդյո՞ք սա պատահականություն է, և արդյո՞ք առնվազն կասկածելի չէ, որ դա արվում է հենց այս պահին՝ իրավապահներին Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am