«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: Առավոտյան ծնողները երեխայի մարմինը գտել էին սառած վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մադինա համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր: «Ժամը 05:00-ի սահմաններում ծնողներն արթնացել են և տեսել, որ երեխան սառած է: Ես իրենց տանը եղել եմ, ծնողներից հարցրել եմ, երեխան առողջական խնդիրներ չի ունեցել, առողջ է եղել»,- ասաց նա: Համայնքի ղեկավարի խոսքով` այդ ընտանիքում սա երկրորդ երեխայի կորուստն էր: «Մեկ տարի առաջ էլ իրենց 1 տարեկան տղա երեխան մահացավ: Նա էլ հանկարծամահ էր եղել: Գիշերը նորմալ քնել էր, առավոտյան մահացած էր եղել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը