Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել։ Այս մասին ահազանգել է «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ–ի նախագահ Կարինե Թորոսյանը` դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
Նա նշել է, որ երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո է հայտնվել հիվանդանոցում։
«Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծանր, կա նաև հիշողության կորուստ։ Բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,– գրել է Թորոսյանը։
Նա Արփինե Սարգսյանին դիմելով ասել է` ներկայացնում են ամեն ինչ փաստերով, քանի որ կա բժշկական եզրակացություն` դեպքի հանգամանքները պարզելու համար։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, արձագանքելով Կարինե Թորոսյանի գրառմանը, հայտնել է, որ հաղորդումը ստացել են, միջոցառումներ են իրականացվում։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը