Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 598-ի, որոնցից 115-ը՝ մահվան ելքով։ 22 մարդ ապաքինվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Վիրուսը հատկապես տարածված է Իտուրիի, Հյուսիսային Կիվուի և Հարավային Կիվուի նահանգներում։Էբոլայի բռնկման մասին հայտարարվել է մայիսի 15-ին՝ չնայած իշխանությունները հայտնել են, որ վիրուսը տարածվել էր դեռ շաբաթներ առաջ, սակայն չէր հայտնաբերվել։
Ուգանդայում ևս կա գրեթե 20 վարակված։Իրազեկ աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Էբոլայի տարածման ֆոնին ԱՄՆ-ն Եվրոպային կոչ է արել ճանապարհորդությունների սահմանափակումներ մտցնել Կենտրոնական Աֆրիկայի երկրներից ժամանողների նկատմամբ՝ խուսափելու վիրուսի տարածումից ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը