Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Բացատրական աշխատանքի հիմքում նաև այն փաստն է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արթիկ-Նոր Կյանք ճանապարհի հարակից ջրատարների մոտ։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու նշած վայրում հայտնաբերել է գնդացիր, գնդացրի շղթա՝ լիցքավորված 25 փամփուշտով, լիցքավորված պահեստատուփով «Մակարով» տեսակի ատրճանակ, «Ջ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչներով, 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ։
Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Աշոցքի բնակիչ 31-ամյա երիտասարդը բաժին է ներկայացրել 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան և 7,62 մմ տրամաչափի 67 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման միջոցառումներն ու կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքը շարունակվում է առավել հետևողականությամբ։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը