ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր ճամբարում հետընտրական հիմնական տրամադրությունը շարունակում է մնալ սպասողական. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հունիսի 14-ին հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները։

Սպասման գլխավոր թեման ԲՀԿ-ի ճակատագիրն է։ Կուսակցությանը խորհրդարան անցնելու համար պակասում է մոտ 70 ձայն, և այժմ իրականացվող վերահաշվարկը պետք է հստակեցնի՝ այդ ձայները գտնվում են, թե ոչ։ Եթե ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա Ազգային ժողովում ընդդիմադիր դաշտի պատկերն ամբողջությամբ կփոխվի։

Հիշեցնենք, որ խորհրդարանն ընտրում կամ նշանակում է հետևյալ բարձրագույն պաշտոնատար անձանց՝ պատգամավորների փակ, գաղտնի քվեարկությամբ.

ՀՀ նախագահ,
ՀՀ վարչապետ, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներ և նախագահ, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամներ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ և նախագահ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներ, ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ և խորհրդի անդամներ, ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ և անդամներ, ՀՀ գլխավոր դատախազ։

Այսինքն՝ ԲՀԿ-ի խորհրդարան մտնելու պարագայում ՔՊ-ն շատ օրենքներ ընդունելու համար պետք է ընդդիմության դուռը գնա։ Թերևս դրա համար արդեն քրեական հետապնդում հարուցվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ և թույլ չտվեցին լքել երկիրը՝ մեկնել հանգստի։

«Հայաստան» դաշինքը՝ ավելի կողմնորոշված

Այս ընդհանուր անորոշության պայմաններում առավել հստակ դիրքորոշում ունի «Հայաստան» դաշինքը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ դաշինքի առաջնորդը ավելի շատ հակված են չվերցնել պատգամավորական մանդատները՝ ամբողջական պատասխանատվությունը երկրի կառավարման արդյունքների համար թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» վրա։ Միաժամանակ, վերջնական որոշումը դեռ չի հրապարակվել, քանի որ, ինչպես հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասնական դիրքորոշում կձևավորեն։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ, չնայած Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ ունեցած վերապահումներին, ընդդիմությունը պատրաստվում է դիմել ՍԴ՝ ընտրական գործընթացի վերաբերյալ իրավական հարցերը վիճարկելու համար։

«Ուժեղ Հայաստանը»՝ երկընտրանքի մեջ

Ավելի բարդ իրավիճակում է հայտնվել քաղաքական դաշտի նոր խաղացողը՝ «Ուժեղ Հայաստանը»։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ այս պահը կուսակցության թիմի անդամները չեն հանդիպել առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։ Միայն Նարեկ Կարապետյանն է շփվում հորեղբոր հետ, իսկ պատգամավոր ընտրված և չընտրված թեկնածուները հիմնականում խմբերով հանդիպում են միմյանց հետ և քննարկում ստեղծված իրավիճակը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում ձևավորվել են երկու մոտեցումներ։ Ցուցակի հետնամասում գտնվող այն անդամները, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, հիմնականում հորդորում են մանդատները չվերցնել և այդպիսով չլեգիտիմացնել Փաշինյանի կառավարումը։ Իսկ ամենակարևորը՝ 5 տարի չհայտնվել ծեծվողի, հալածվողի ու թիրախավորվողի վիճակում։

Իսկ նրանք, ովքեր ընտրվել են պատգամավոր, առավել մարտական տրամադրվածություն ունեն։ Այդ թևը պնդում է, որ անհրաժեշտ է գնալ խորհրդարան, ներսից պայքարել «ռեժիմի դեմ», խնդիրներ ստեղծել Փաշինյանի կառավարության համար և օգտագործել խորհրդարանական ամբիոնը որպես քաղաքական պայքարի հարթակ։

Հիշեցնենք, որ ցուցակի առաջնորդ Նարեկ Կարապետյանը, բացի ԲՀԿ-ի ճակատագրի որոշմանը սպասելուց, հրապարակավ բավականին ուշագրավ կանխատեսում է արել՝ հայտարարելով, որ հնարավոր կլինի «գողանալ» կամ իրենց կողմը տանել 8 ՔՊ-ական պատգամավորների։

Հալածանքի մանդատների

Այսպիսով, ընդդիմադիր անցողիկ շեմը հաղթահարած ուժերի մոտ դեռ լռություն է։ Մինչդեռ ընդունված է, որ պետք է հայտարարեին՝ 1. լեգիտի՞մ են եղել ընտրությունները, թե ոչ, 2. ընդունում են ընտրությունների արդյունքները, թե ոչ, 3. վերջնահաշվարկից հետո նոր հայտարարեն իրենց բոլոր քայլերի մասին։ Բայց ոչինչ չի հայտարարվել։

Ծանր ու բարդ որոշման առաջ են կանգնած ընդդիմադիր ուժերը՝ մանդատները վերցնե՞լ, գնալ խորհրդարան և առաջիկա հինգ տարիներին այսօրվա ընդդիմության նման թիրախավորվել, քննադատվել, ծեծվել ու քաղաքական ճնշումների ենթարկվել, թե՞ հրաժարվել մանդատներից։ Բայց մանդատներից հրաժարվելն էլ այնքան հեշտ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ։ Դրա համար «Ուժեղ Հայաստան» դաշինքի 150 հոգանոց ցուցակի բոլոր անդամները պետք է ԿԸՀ ներկայացնեն հրաժարականի դիմումներ, նույնը՝ «Հայաստան» դաշինքի 134 անդամները, իսկ եթե վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա նաև կուսակցության 150 թեկնածուները։ Կկարողանա՞ն քաղաքական ղեկավարները ազդել բոլորի վրա և ապահովել միասնական որոշում՝ դժվար է ասել։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ընդդիմությունն ամբողջությամբ վստահ չէ սեփական ցուցակներում ներգրավված բոլոր անձանց վրա, և հենց այդ պատճառով էլ նախկինում մանդատներից հրաժարվելու օրակարգերը, որպես կանոն, մինչև վերջ չեն սպասարկվել։ Գուցե լինեն ընդդիմադիրներ, ովքեր ՔՊ-ի կողմը կանցնեն։ Չմոռանանք, որ Գեղամ Նազարյանը՝ զոհված Աբգարի հայրը, ընդդիմադիր լոզունգներով ԱԺ մտավ, հիմա ՔՊ-ի աջակիցն է դարձել»։

 

դիտվել է 592 անգամ
Լրահոս
Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am