«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ենթակայության տակ գտնվող Սևան ազգային պարկի ղեկավարությունն ամբողջովին ձախողել են Սևանում ձկնորսության արգելքի ապահովումը, ինչը հարուցել է բարձրագույն ղեկավարության դժգոհությունը, և չի բացառվում, որ ազգային պարկում կլինեն լուրջ կադրային տեղաշարժեր։
Բանն այն է, որ դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ն արգելված էր Սևանում որս կատարելը, սակայն այդ ընթացքում ոչ միայն առավոտյան «ծով» դուրս եկող նավակների պակաս չի նկատվել, այլև ձկան գնի արհեստական բարձրացումը մեծացրել է պահանջարկը, ինչը հանգեցրել է որսի ծավալների աճի։
Վտանգ կա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում հատկապես սիգ տեսակի ձկան պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը