Գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ․ կիրանցեցի

Կիրանց գյուղի բնակիչ, ակտիվիստ Գոհար Վարդանյանը, արձագանքելով իրեն ու համագյուղացիներին թիրախավորելուն, մանրամասներ է հրապարակել.

«Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։

Էս կապակցությամբ մի մեծ «շնորհակալություն» ընդդիմությանը (ընդիմադիր մարդկանց)։ Բայց էս փոստը ընդդիմությանը «շնորհակալություն» հայտնելու մասին չէ.. Այլ այն մասին, թե ինչ ա իրականում տեղի ունեցել, եւ մի մեծ «շնորհակալություն» էլ իշխանությանը հայտնելու։

Սկսենք մեր թվարկության 2018 թվականից։

*2018 թվականին Ազգային ժողովի ընտրություններին Կիրանցում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 293, իսկ մասնակցել է 197-ը։

*2021 թվականին ընտրողների թիվը եղել է 301, իսկ մասնակցել է 182-ը։

Կիրանցում ներկայումս ապրում է մոտ 360 մարդ, որոնցից անչափահաս (ընտրելու իրավունք չունեցող) են մոտ 90-100-ը։

*2026 թվականին ընտրողներ թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ։)))

Ո՞նց։ Ասեմ։ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահներ, ժամկետային զինծառայողները, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։))

Իսկ հիմա՝ քվեարկության արդյունքները ամբողջությամբ.

«Բոլորին դեմ եմ» -7
«Ուժեղ Հայաստան» — 46
«Շնորհապետական» — 7
«Նոր ուժ» — 3
«Միասնության թևեր» — 7
«Բարգավաճ» — 7
«Հանրապետություն» — 1
«Ժողովրդավարական համախմբում» — 11
ԴՕԿ — 1
ՔՊ — 170
«Հայաստան» դաշինք- 30
«Հանուն Հանրապետության» — 4
«Լուսավոր Հայաստան» -1

Չգրված կուսակցությունները-0
Անվավեր -12։ Հետաքրքիր է, որ այս 12 անվավերներից մի քանիսը «Բոլորին դեմ եմ»-ի քվեաթերթիկներն էին ճղված․ մի այլ կարգի «բոլորին դեմ» են եղել։

Դե հիմա հիշեք, որ Կիրանցում միշտ ընտրություններին մասնակցել է մոտ 200 ընտրող, մի փոքր տրամաբանեք (հուշում. ում են հիմնականում ընտրում ժամկետայինները, սահմանապահները, ավելացված մարդիկ) ու նորից բաշխեք քվեները։ Եվ վերջում։

Սիրելի իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեր համար կարեւորն էն ա, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե իրականում ինչ են մտածում ու զգում այս մարդիկ։ Սիրելի ընդդիմադիր մարդիկ, դադարեցրեք հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ և փորձեք խնդիրները փնտրել այլ տեղ»։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Հայտնի է՝ ով կլինի Ֆրանսիայի հավաքականի ավագը Զիդանի օրոք Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ Նիկոլի կառավարությունն այնքան չմտածված օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարները չեն վստահում նրանց 40-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով հայտնվել է դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի քրեական գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Վանաձորում հայտնաբերվել է 6-ամյա երեխայի մարմին․ նախաձեռնվել է քրեական վարույթ «Սատանան մտավ մեջս»․ Նիկոլի ընտրողի արդարացումը (video) ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ․ Աբրահամյան Ողբերգական դեպք. հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am