«Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները

 

 Երեկ, ուշ երեկոյան հանրությունը հատկապես զարմացավ այն փաստից, որ սահմանամերձ գյուղերում պատերազմի խորհրդանիշ ու հողեր հանձնելու մեծ վարպետ ՔՊ-ն ընտրությունների արդյունքներով առաջատար դիրքերում է: Մասնավորապես հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին Տավուշի Կիրանց եւ Սյունիքի Ներքին Հանդ գյուղերը: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով Կիրանցից տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, անգամ բնակելի որոշ տներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի արդյունքում որոշ կիրանցեցիներ լքել են իրենց պատկանող տներն ու պետության կողմից տրամադրված միջոցներով այլ տներ են կառուցում, իսկ ադրբեջանական դրոշները հայտնվել են մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Դե իսկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում Ադրբեջանն այնքան առաջխաղացում է ունեցել, որ տեղի բնակչությունն անգամ չի կարողանում այցելել գյուղի գերեզմանատուն կամ մահացողներին հուղարկավորել պապենական գերեզմանատանը, քանի որ այն գտնվում է ադրբեջանական զինուժի տնօրինության տակ, եւ ամեն վայրկյան հայատյաց ադրբեջանցիները կարող են կրակել կամ պատանդ վերցնել հայկական բնակչությանը:


Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ Կիրանցի բնակիչների մեծամասնությունը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, Կիրանցում Փաշինյանին օգնության են հասել սահմանապահ զորքերի ներկայացուցիչները եւ ինչ-որ մարդիկ, ովքեր գրանցված են Կիրանցում, սակայն չեն ապրում այնտեղ, իսկ նրանցից ոմանք անգամ Կիրանցի տեղն էլ չգիտեին՝ նախքան ընտրության օրը։ «Նախ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվել է որոշներին կաշառել ինչ-որ տներ կառուցելու ծրագրերով, թոշակի բարձրացմամբ եւ այլն, սակայն Կիրանցում քվեարկած մի շարք ընտրողներ ոչ մի կապ չունեն Կիրանցի հետ: Կիրանցում ընտրություններին մասնակցել են սահմանապահ զորքերի ներկայացուցիչները եւ այնպիսի մարդիկ, ովքեր գրանցված են Կիրանցում, սակայն ապրում են այլ վայրերում, օրինակ` Իջեւանում եւ այլն: Իմ ունեցած տեղեկություններով` մոտ 60 սահմանապահ զորքերի ներկայացուցիչ է Կիրանցում քվեարկել` լրացուցիչ ցուցակով: Եթե քվեարկությանը մասնակցածներից 60-ը սահմանապահներն են, 40-50-ը՝ այլ տեղերում ապրող մարդիկ, էլ ինչպե՞ս է ստացվում, որ Կիրանցն ընտրել է իրենց: Իհարկե, Կիրանցում Նիկոլով հիացած մի քանիսը կան, այնպես չէ, որ ընդհանրապես չկան, բայց նրանք հաստատապես մեծամասնություն չեն կազմում»,- մեզ պատմեց Անդրանիկ Նազարյանը:

Իշխանությունները եւ նրանց ծառայող Գեղամ Նազարյանը, որը ծնունդով Կիրանցից է, հիացած են այն հանգամանքով, որ Կիրանցը ՔՊ է ընտրել, որ գնահատել է իրենց բերած «խաղաղությունը» եւ այլն։ «Դուք նո՞ր եք ճանաչում այս ստախոսներին: Ստում են: Ասեմ, որ շատերին էլ վախեցրել են, որ եթե Նիկոլին չընտրեք, պետական ծրագրերով կառուցված տները պետությունը հետ է վերցնելու ժողովրդի ձեռքից եւ այլն, եւ այդ ամենը գյուղացու վրա մեծ ազդեցություն է թողնում»: Գուցե Գեղամ Նազարյա՞նն է այդ լուրերը տարածում։ «Երեւի, նա ինձ համար արհամարհելի մեկն է, ես նրան անգամ բարեւ չեմ տալիս: Աստծո բարեւն էլ է նրա համար շատ, Գեղամից ամեն ինչ սպասելի է»:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» ԵՄ-ն զգուշացրել է Ռեալը պատրաստվում է առաջին առաջարկն անել Ռոդրիի համար․ հայտնի է գումարի չափը Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am