«Հրապարակ». Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում կուսակցությունները պայքարում են ոչ միայն խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, այլև ընտրողների ձայների քանակից է կախված նրանց հետագա գործունեությունը։

Բանն այն է, որ եթե կուսակցությունը հաղթահարում է 2%-ը, դաշինքը՝ 4%-ը, պետությունը նրանց վերադարձնում է իրենց վճարած ընտրագրավը։ Բացի դրանից, այդ քաղաքական ուժերն առաջիկա հինգ տարիների համար պետությունից ստանում են ֆինանսավորում՝ մինչև հաջորդ ԱԺ ընտրությունները։

Ըստ օրենքի՝ կուսակցությունն այսկերպ թուլացնում է կախվածությունը մասնավոր և բիզնես շահերից, ինչպես նաև՝ իր գործունեությունը շարունակելու հնարավորություն է ստանում։ Ստացած գումարի չափը կախված է արդյունքներից` յուրաքանչյուր քվեի համար ստանում է տարեկան 1000 դրամ։

2 տոկոսի շեմը հաղթահարել, բայց ԱԺ մանդատ չեն ստացել Հայաստանի շնորհապետական, «Միասնության թևեր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ընդ որում, ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար պակասում է 62 ձայն (սա վերջնական արդյունքը չէ, ձայների վերահաշվարկ տեղի չի ունեցել):

Այսպես՝ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել է 30 հազար 797 քվե կամ ձայների 2.11 տոկոսը և 5 տարի շարունակ բյուջեից ստանալու է 30 մլն 797 հազար դրամ։

«Միասնության թևեր»-ը ստացել է 33 հազար 618 ձայն կամ 2.3 տոկոս և, ըստ այդմ՝ 5 տարի շարունակ ստանալու է 33 մլն 618 հազար դրամ։

ԲՀԿ-ն հավաքել է 58 հազար 368 ձայն և համապատասխանաբար ստանալու է տարեկան 58 մլն 368 հազար դրամ։

Նշենք, որ այս աջակցությունը ստանալու են նաև խորհրդարան անցած ուժերը՝ հաշվարկի նույն տրամաբանությամբ, այսինքն` շատ ավելի մեծ գումարներ»։

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am