Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հունիսի 7-ին կայացան ԱԺ հերթական ընտրություններ: Արդեն իսկ հայտնի են նախնական արդյունքները: Հասկանալի է, որ ընտրություններին կհետևեն որոշակի գործընթացներ: Այդուամենայնիվ, տեսնենք, թե ինչ ընթացակարգ է սահմանված օրենսդրությամբ հետագա օրերի համար:

Եվ այսպես, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էր ներկայացվել կա՛մ երեկ մինչև ժամը 18.00-ն (ԲՀԿ-ն արդեն իսկ մի շարք խայտառակ փաստեր ունի ու վերահաշվարկ է պահանջել, և, հաշվի առնելով քվեների տվյալների մուտքագրման և, ընդհանրապես, ընտրությունների արդարության հետ կապված շատ մեծ կասկածները՝ ամենայն հավանականությամբ, կարող են լինել բազմաթիվ դիմումներ), կա՛մ այսօր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Նույնը վերաբերում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումին: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սահմանված ժամկետից՝ հունիսի 14-ից առնվազն 2 օր առաջ (12 հունիսի) մինչև ժամը 18.00-ն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են այսօր ժամը 14:00-ից և ավարտվելու են հունիսի 12-ին ժամը 14:00-ին:

Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է, ընտրության արդյունքներն ամփոփվում և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունվում է հունիսի 14-ին:

Ի վերջո, հունիսի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում Ազգային ժողով ընտրվելու կամ ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է նորընտիր ԱԺ առաջին նիստին, ապա օրենսդրությամբ այն պետք է լինի օգոստոսի 2-ին:

դիտվել է 543 անգամ
Լրահոս
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնել 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է Ձեր հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը` իշխանության կողմից հարկադիր պարապուրդի մատնված իր աշխատակիցներին Սիրիան և Ռուսաստանը շարունակում են քննարկել ռազմական բազաների ճակատագիրը․ Ալ-Շարաա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար (տեսանյութ) Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Եղանակը՝ առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան (video) Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT ՇՏԱՊ․ Պետք է քայլեր անել․․․ բոլոր հնարավորությունները կան․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը (video) ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան Ֆրանսիայում անտառային հրդեհները մոտենում են ռազմական գործարանների Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Ժողովուրդը, որը չի վստահում իր եկեղեցուն, կուրորեն հետևում է ավեր ու մահ բերողին․ Հասրաթյան Արևային էներգիա, աղային մարտկոցներ և էներգետիկ անկախություն․ Նարեկ Կարապետյանի առաջարկը ԱՄՆ-ն ընտրում է՝ իրանական որ հրթիռներն ու ԱԹՍ-ները խոցել Հոգևոր մեծ տոն Արագածում․ Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվեց վերաօծման 12 տարին Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի Հայկական շահի պաշտպանության առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին․ Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am