Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Իրանի «Խաթամ ​​ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ դադարեցնում է հարվածներն Իսրայելի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Իրանը միաժամանակ նախազգուշացրել է, որ եթե հարվածները շարունակվեն, այդ թվում՝ Լիբանանի հարավում, ապա Իրանն ավելի հուժկու պատասխան կտա, քան նախկինում:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ X-ում գրել է, որ երկիրը չի նահանջի ոչ մի սպառնալիքի առջև: Նրա խոսքով՝ Թեհրանը «չի լքել ո՛չ ռազմադաշտը, ո՛չ էլ բանակցային սեղանը»:

Իր հերթին, իսրայելական 12-րդ ալիքը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելը դադարեցնում է Իրանի դեմ հարձակումները, սակայն Լիբանանի հարավի դեմ հարվածները կշարունակվեն, եթե «Հեզբոլլահ» շարժումը հարձակվի Իսրայելի վրա:

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։

Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում։

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Կառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի Նարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականությունները Փաշինյանը զանգահարել է Պուտինին. ՌԴ նախագահը կրկին ընդգծել է Կես տարում հասել է 1.3 մլրդ դոլարի 28-ամյա երիտասարդին ձերբակալել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակ Հայաստանը Մ-17 ԱԱ-ում պայքարում է երեք բրոնզե մեդալի համար Երևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներին Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Ռոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներին Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է մոտ 5 ժամ Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինի Ամուսինը պլաստմասե խողովակով հարվածներ է հասցրել «Ռուբեն Հախվերդյա՛ն, քո պատիժը ստանալու ես»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտեմ․․․ Սուրեն Սուրենյանց (video) «Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը՝ Փաշինյանի թիրախում․ ի՞նչ է սպասվում» (video) Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է «Պապիկյա՛ն, դու խելքից պակա՞ս ես, էդ ի՞նչ էիր ցույց տալիս»․ Գառնիկ Դավթյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am