Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից

Ընտրությունների օրվա երկրորդ կեսի դիտարկումների ամփոփում (13:00–16:00)
Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է մշտադիտարկել քվեարկության ընթացքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընտրատեղամասերում։
Ժամը 13:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում դիտորդների կողմից արձանագրված խախտումների և միջադեպերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում պահպանվում են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես քվեարկության ընթացակարգերի պահպանմանը, այնպես էլ ընտրողների ազատ կամարտահայտման երաշխավորմանը։
Այս ժամանակահատվածում արձանագրվել է․
• Քվեարկության գործընթացում խախտումներ ՝30 դեպք
• Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ ՝ 8 դեպք
• Միջադեպեր ընտրատեղամասերում ՝7 դեպք
• Տեղամասում գտնվելու կարգի խախտումներ ՝ 7 դեպք
• Ապօրինի քարոզչության դեպքեր՝ 6 դեպք
• Ընտրողների վրա ճնշման և վախեցման դեպքեր ՝ 5 դեպք
• Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ՝ 5 դեպք
• Ընտրական հանձնաժողովների աշխատանքի խախտումներ ՝ 3 դեպք։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ օրվա երկրորդ կեսին շարունակել են արձանագրվել ընտրողների վրա ազդեցություն գործադրելու, նրանց վարքագիծը վերահսկելու կամ ուղղորդելու փորձեր, ինչպես նաև ընտրական օրենսդրությամբ արգելված քարոզչության դեպքեր։ Նման երևույթները վտանգում են ընտրողների ազատ կամարտահայտման սկզբունքը և խաթարում հավասար մրցակցային պայմանների ապահովումը։
«Արդար Քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանի գնահատմամբ՝ արձանագրված խախտումների բնույթը վկայում է, որ առանձին ընտրատեղամասերում դեռևս առկա են ընտրական գործընթացի կառավարման և օրենսդրական պահանջների պատշաճ պահպանման հետ կապված լուրջ խնդիրներ։
«Մեր դիտորդների արձանագրած դեպքերը ցույց են տալիս, որ որոշ ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և ընտրական գործընթացում ներգրավված այլ անձինք ոչ միշտ են գործում իրենց լիազորությունների շրջանակում։ Մտահոգիչ են հատկապես ընտրողների նկատմամբ հոգեբանական ճնշման, վերահսկողության մթնոլորտի ձևավորման և ապօրինի քարոզչության շարունակվող դեպքերը, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքացիների ազատ ընտրության իրավունքի վրա»,–նշել է Սոնյա Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինները օպերատիվ արձագանքեն արձանագրված խախտումներին, իսկ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները խստորեն պահպանեն օրենքի պահանջները։
«Յուրաքանչյուր արձանագրված խախտում, հատկապես եթե այն վերաբերում է ընտրողի ազատ կամարտահայտությանը, պետք է ստանա պատշաճ իրավական գնահատական։ Ընտրությունների օրն անթույլատրելի են ցանկացած գործողություններ, որոնք կարող են ընտրողի մոտ ձևավորել վերահսկողության, ճնշման կամ կախվածության զգացում»,– ընդգծել է առաքելության ղեկավարը։
«Արդար Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է ընտրական գործընթացի մշտադիտարկումը և կհրապարակի քվեարկության օրվա ամբողջական գնահատականը՝ հիմնված դիտորդների կողմից հավաքագրված փաստերի, արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի համապարփակ ուսումնասիրության վրա։
Ընտրախախտումների հետ կապված 671 դեպք արդեն արձանագրված է youthvote.live կայքում։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
ՄՔԾ-ն Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը ընտրակեղծիքի աղբյուր որակելու մասին Քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբ Նիկոլը վախեցած է․․․․ աննախադեպ դեպքեր են տեղի ունենում․ Լևոն Զուրաբյան (video) Ժամը 17:00-ի դրությամբ ընտրական խախտումների գործերով ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ ամփոփագիր Բրավո՜, քիչ մնաց, շարունակեք գնալ ընտրության․ կանգնած ենք վճռական պահի առաջ․ Մանուկ Սուքիասյան (video) Աղմկահարույց.Լորի տեղամասում ՔՊ-ական կոմունալի պետը և կինը քվեաթերթիկները լցրել են պարկն ու տարել (video) Որ մարզն է ամենաակտիվն ընտրել Քանի կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև ազգս հայոց․ նշվել է Կաթողիկե Ս․ Էջմիածնի տոնը Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունը Ճնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քվեարկել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը Ահազանգ. ընտրողներին 30.000-ական դրամ են բաժանում թիվ 3 համարի քվեաթերթիկն ընտրատեղամասից դուրս հանելու համար Ընտրություններին մասնակիցների թիվը ժամը 17։00-ի դրությամբ Երբ հեռացել ենք Ս․ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից. Զաքարիա Սրբազան Թեղուտի ընտրատեղամասում ՔՊ վստահված անձանց ենթադրյալ ուղղորդումների վերաբերյալ ահազանգ է ստացվել Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք» ԱԺ ընտրությունների նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում. Սուրեն Սուրենյանց Սյունիքի մարզում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ․ կա 4 զոհ Չգիտեմ՝ էլ ինչ պետք է գա մեր գլխին, որ ուշքի գանք և կանգնենք ճիշտ ճանապարհի վրա․ Աբրահամյան Ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով Գնացե՛ք ընտրատեղամաս հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են. թյուրքագետ Մոսկվան Երևանի ուշադրությունը հրավիրում է ԵՄ-ի փաստացի ռազմաքաղաքական միության վերածվելու վրա Ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am