Տիգրան Հակոբյանը նենգափոխո՞ւմ է

«Հեռուստառադիոպետկոմ»-ի եւ «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին նախագահ եւ տնօրեն Տիգրան Հակոբյանը այսօր Ֆեյսբուքում մի ուշագրավ գրառում է արել, որը քննարկման բուռն թեմա է դարձել ժամանակին իր հետ աշխատողների շրջանում։ Հակոբյանը գրել է․«Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն և հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին: Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաև պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգյսանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչև խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին և համախոհներ: Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետևանք թողնել: Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին: Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին»: Այս գրառումը թարմացրել է շատերի հիշողությունը ու մեզ պատմեցին, որ 1997-ին, երբ Հանրայինը հեռարձակվում էր վարչապետի պաշտոնից փախուստի դիմած Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը՝ Լոնդոնից, հեռուստաընկերության սենյակներում աշխատակիցները զվարճանում էին՝ գիտենալով հրաժարականի բուն պատճառը, որը հիվանդությունը չէր, ինչպես ներկայացվեց պաշտոնապես։ Այդ զվարճացողների մեջ է եղել նաեւ Տիգրան Հակոբյանը։ Фото Tigran Hakobyan. Լուսանկարը հրապարակել է Տիգրան Հակոբյանը

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am