Երկու Սարգսյանները՝ նախագահական խաչմերուկում. ուշագրավ մոդել

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնածու, եւ խոսքը արդեն շրջանառվող անվան մասին է: Ամենայն հավանականությամբ Շարմազանովը նկատի ունի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, որի անունն էլ հենց գրեթե միակը շրջանառվում է այն հատկանիշներից հետո, որ մտավորականների հետ հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ: Արմեն Սարգսյանը Հայաստանի վարչապետ է եղել 1996 թվականին, բայց ընդամենը մի քանի ամիս, որից հետո նա հեռացավ անվերադարձ: Պաշտոնապես դա բացատրվեց, որ Արմեն Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, թեեւ ոչ պաշտոնական խոսակցություններն ու տեղեկությունները այն մասին էին, որ Սարգսյանն իրականում խնդիրներ ուներ Հայաստանի իշխանական համակարգի ներսում, մասնավորապես՝ ուժային բլոկի հետ: Ընդ որում՝ այդ հանգամանքը նրա շուրջ ստեղծեց հանրային դրական ընկալումներ, կամ ավելի շուտ խորացրեց այն՝ հաշվի առնելով այդ ժամանակ իշխանության եւ մասնավորապես ուժային բլոկի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքը: Արմեն Սարգսյանը գործնականում հեռացավ այդ ընկալումների ներքո եւ առ այսօր թերեւս մնում է դրանց շրջանակում:

Քանի՞ ամիս կմնա Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում, որն, իհարկե, ներկայումս գուցե իր լիազորություններով նույնիսկ համարժեք չէ այն ժամանակվա վարչապետի պաշտոնին: Սարգսյանը սահմանադրորեն ունի 7 տարի նախագահելու իրավունք, մեկ ժամկետով: Անկասկած է, որ նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանի, այսպես ասած, հիմնական կրեդոն լինելու են մի կողմից նրա միջազգային կապերը, որ նա ստեղծել է Մեծ Բրիտանիայում երկարատեւ գործունեության ընթացքում, մյուս կողմից՝ նրա այն հանրային դրական ընկալումները, որոնց մասին խոսում էինք 1996-ի նրա մի քանի ամիսների վարչապետության եւ հեռանալու պատմության ոչ պաշտոնական վարկածների կոնտեքստում:

Առաջին հայացքից իշխանական ոչ ազդեցիկ լծակների բացակայությունն իրականում բավականին նուրբ ձեւով զգալիորեն փոխհատուցում են այդ երկու գործոնները: Նախ՝ երկուսն էլ շատ են պետք ներկայիս իշխանությանը, իսկ մյուս կողմից էլ այդ երկու գործոնները Արմեն Սարգսյանին տալիս են, իհարկե, ոչ պաշտոնական, այդուհանդերձ որոշակի լծակ իշխող համակարգի վրա: Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում դե ֆակտո դեսպան է՝ իշխանության դեսպանը միջազգային տարբեր սուբյեկտների մոտ, իշխանության դեսպանը հասարակության մոտ, եւ միջազգային տարբեր սուբյեկտների դեսպանը Հայաստանի իշխող համակարգում: Իրականում, այդ իմաստով, Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի ինստիտուտը՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում վերածում է ուշագրավ մի «խաչմերուկի»: Թե լուսացուցային ինչ կարգավորում է լինելու այդ խաչմերուկում, դեռեւս վաղ է ասել, այստեղ շատ բան դեռ անորոշ է եւ պարզ կլինի նվազագույն մասով այն բանից հետո, երբ ապրիլին ամբողջապես կձեւավորվի նոր կառավարությունը: Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում անհրաժեշտ է բուտաֆորիկ ֆիգուր, որը չի խաղա ինքնուրույն խաղ, եւ որը կլինի հեշտ կառավարելի: Իրականում, սակայն, այդ հանգամանքը թերեւս փոքր-ինչ կարծրատիպային, իներցիոն եւ չափազանցված տարբերակ է, քանի որ, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր թողնել արտերկրում իր գործունեությունը Հայաստանում բուտաֆորիկ կառավարելիության տակ նախագահ աշխատելու համար: Սարգսյանի նշանակումը եւ «խաչմերուկի» ձեւավորումը եւս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական համակարգի պարզ բրգաձեւ կառուցվածքի տրանսֆորմացիա եւ վերափոխում ավելի բազմաշերտ եւ բարդ մի համակարգի, ընդ որում՝ ամենեւին չպարփակված հայաստանյան իրականության շրջանակում եւ մասշտաբում, ինչը անկասկած ունի իր թե՛ ռիսկերը, թե՛ առավելությունները, կամ ավելի շուտ՝ առավելությունները պարզունակ համակարգի նկատմամբ, ռիսկերը՝ մինչ այժմ եղած պարզունակ համակարգի պատճառով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am