Նիկոլ Փաշինյան, հերքե’ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել․ Լիլյա Շուշանյան

Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե’ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել, այլապես կարող եք դատի տալ։ Այս մասին գրել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Լիլյա Շուշանյանը։

«Ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին վարչապետը սխալ հայտարարությամբ է դիմել ժոողովրդին, թե ոչ։

Առաջին ալիք-ի այսօրվա բանավեճը հիանալի հնարավորություն է հերքելու օրեր առաջ իմ կողմից արված պնդումը։ Եթե հերքում չկա ոչ իրենից, ոչ @ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the RA Ministry of Defence-ից, ապա հարցերն էլ ավելի են շատանում, բայց դրանք արդեն համապատասխան մարմինների գործն են։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբոովյան քաղաքում հանրային ելույթիցս հետո մտահոգ մարդկանցից շատ հարցեր եմ ստանում իմ այն հայտարարությանս շուրջ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մարտակոչը բացարձակ սխալ է 2020թ. նա դիմել էր ժողովրդին և ասել, թե իբր վերջին մեկ տարվա ընթացքում զինծառայությունից զորացրված մեր ամեամարտունակ տղաներին օրենքը թույլ չի տալիս զորահավաքի կանչել, և այդ պատճառով պետությունն այս հատվածի համար նախատեսած չի եղել զորահավաքային մոբիլիզացիոն պլան, ուստի որպես խնդրանք հնչեցվեց, որ այդ հատվածը որպես կամավոր զինվորագրվի՝ իրենց սաղավարտներով, բաճկոններով, զինվորական հագուստով։ Petros Ghazaryan -ին ենթադրում եմ դա նույնպես պետք է հետաքրքրի։

Մինչ այս պահը ես որևէ հերքում չեմ ստացել պնդմանս վերաբերյալ ոչ Պաշտպանության նախարարությունից, ոչ որևէ այլ մարմնից։ Այս իրավիճակում լրացուցիչ հարցեր են ծագում՝
– Արդյո՞ք նրան այդ սխալ տեղեկությունը տրված է եղել որևէ մարմնից՝ գրավոր ձևով (եթե այո, երբ և ում կողմից),
– Եթե ոչ, արդյո՞ք երկրի վարչապետը պատերազմի օրհասական պահին ատեղյակ է եղել մեր օրենսդրությունից և չգիտեր ինչպես կազմակերպել երկրի պաշտպանության համակարգումը,
– Ցանկացած պարագայում արդյո՞ք իրավասու մարմինները վարչապետի լայվից հետո զեկուցել են նրան հայտարարության սխալ լինելու մասին,
– Եթե զեկոււցվել է, ինչու՞ վարչապետը հանդես չի եկել համապատասխան նոր հայտարարությամբ, որ ինքը սխալվել է և զորացրված տղաների ոչ թե կամավոր ցանկությունն է, այլ սահմանադրական պարտականությունը մասնակցել երկրի պաշտպանությանը, այդ թվում՝ զորահավաքային զորակոչի միջոցով,
– Արդյունքում, արդյո՞ք ՊՆ իրականացրել է զորահավաք բոլոր այդ մարտունակ տղաներին և արդյո՞ք նրանց համար պետությունը նախատեսած է եղել մոբիիլիզացիիոն պլան։

Այս բոլոր հարցերը զուտ իրավական հարցեր չեն։

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ հայրենասեր հայորդինեեր, երկրի առաջին դեմքից լսելով իբր թե իրավական և ռեսուրսների սահմանափակումների մասին նման հայտարարություն, իրենք էլ նետվեցին առաջնագիծ՝ շատերն անպատրաստ, բայց հայրենիքի պաշտպանության կամքով ամուր… Մնացածը արդեն գիտենք»։

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Երևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հստակեցնել արտաքին քաղաքական ուղղությունը Ուկրաինան ունի անձնակազմի լուրջ պակաս. Պուտին Ավտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում. վիրավոր կա Պետությունից պարգև ստացած օրինական զենքը փորձում են ներկայացնել որպես ահաբեկչական գործիք Հունիսի 7-ին գնացեք ընտրության և ընտրեք մեր կյանքից չարիքին հեռացնելը․ Բագրատ Սրբազանի ուղերձը Նիկոլ Փաշինյան, հերքե’ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել․ Լիլյա Շուշանյան Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիան չի կարող F-35 կործանիչներ ստանալ Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը Մի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Hongqi»-ն․ փորձել են դուրս հանել վարորդին, հարվածել մեքենային #ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բազամահազարանոց հանրահավաք Ազատության հրապարակում (video) Նիկոլը պարտվել է. սաղդ նստելու եք, ներում-բեկում չի լինելու․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ ուղարկելու եմ, ուղարկելու եմ գրողի ծոցը․ Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանում (video) Վարդառնում եք Մայր Աթո՞ռ․ Բագրատ Սրբազանի առաջին խոսքերը՝ կալանքից հետո (video) Լավագույն օրինակը՝ Ռոբերտ Քոչարյանը․ ո՛չ բանտում վիզը ծռեց, ո՛չ ՄԱԿ-ի ամենաբարձր ամբիոնում․Ադիբեկյան (video) Բագրատ Սրբազանը դուրս եկավ դատարանից, նրան ծափերով ու գրկախառություններով դիմավորեցին (video) Իրականում Նիկոլը սարսափում է, բայց մի բանից․ Քրիստինե Վարդանյան (video) «Ալիևի կոշիկ լիզողնե՛ր, չփորձվեք խոսել, քանի դեռ․․․»․ Ագնեսա Խամոյան (video) «Էդ սատանաների ոհմակին գիտեք ինչ օրն ենք գցելու հունիսի 7-ին»․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am