Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում
Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ТАСС-ը։
«Հնարավոր է պարզվի, որ բնակչությունը դեմ կքվեարկի ԵԱՏՄ-ից դուրս գալուն, և Երևանի ներկայիս կառավարությունը ստիպված կլինի տհաճ զրույց ունենալ իր եվրոպացի հովանավորների հետ», – ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված մեկնաբանության մեջ։
