Ուկրաինան հարվածել է Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալին և Տամբովի մարզի ռազմական գործարանին

Հունիսի 3-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Լենինգրադի մարզը։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Օդային գրոհը տևել է գիշերվա ժամը երկուսից մինչև առավոտյան յոթը։ Դրոզդենկոյի տվյալներով՝ այդ ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է 50 դրոն։ Օդային հարձակման հետևանքների մասին նահանգապետը ոչինչ չի հայտնել։


Ինչպես գրում է տեղական «Բումագա» պարբերականը, պայթյունների ձայներ են լսվել Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի, Վասիլեոստրովսկի, Պրիմորսկի և Կրասնոսելսկի շրջաններում։ Կիրովսկի շրջանում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Պետերբուրգի նավթային տերմինալում», որը Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման համալիրն է։ Այն տարեկան 12,5 միլիոն տոննա թողունակություն ունի և ներառում է նավթամթերքի պահպանման 21 ջրամբար։ Այս ձեռնարկությունը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։

Տերմինալի վրա հարձակումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի բացման օրը, որն անցկացվելու է հունիսի 3-ից 6-ը։ Ֆորումին սպասվում է Վլադիմիր Պուտինի ելույթը։ «Էքսպոֆորում» համալիրը, որտեղ կայանալու է միջոցառումը, գտնվում է հարվածի տակ ընկած նավթային տերմինալից ընդամենը 17 կմ հեռավորության վրա։ Դրոնների հարձակման ֆոնին «Պուլկովո» օդանավակայանում ավելի քան 29 չվերթ է հետաձգվել։

Այս գիշեր հարձակման է ենթարկվել նաև Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքը։ «Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենք, գրադարան և արվեստի դպրոց, որոնց պատուհանների ապակիները կոտրվել են, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկության տնտեսական շինություններ։ Տուժածներ չկան», — հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը։

Ինչպես պարզել է Astra պարբերականը, դրոնների թիրախը եղել է «Պրոգրես» գործարանը, որը սարքավորումներ է արտադրում ավիացիոն և հրթիռային տեխնիկայի կառավարման համակարգերի համար։ Այս ձեռնարկությունն արդեն հարձակման էր ենթարկվել ընթացիկ տարվա փետրվարին, ինչպես նաև 2025 թվականի հունիսին և 2024 թվականի դեկտեմբերին։

 

 

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանի տարածքում խոցվել է 354 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը դրոններ են որսացել 16 տարածաշրջաններում, այդ թվում՝ Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի և Մոսկվայի մարզերում։ Հունիսի 2-ի երեկոյան «Ռոսավիացիան» սահմանափակել էր Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանների, ինչպես նաև Կալուգայի, Սարատովի, Նիժնի Նովգորոդի, Յարոսլավլի և Պսկովի օդային հանգույցների աշխատանքը։

դիտվել է 173 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Այ փտած բիբարի արժեք չունեցող, դու ինչի՞ն ես տեր կանգնելու»․ Դավիթ Ջամալյան (video) Ամեն ինչ առջևում է․ կյանքում երբեք ոչինչ կիսատ չեմ թողել․ Ռոբերտ Քոչարյան (video) «Նիկոլին 3 մատ կոմբինացիա են ցույց տալու․ ի՞նչ է եղել կուլիսներում»․ Հայկ Նահապետյան (video) Ես Արարատ Միրզոյանին չեմ բարևում, շատ դժվար է բարևել մեկին, որը կործանել է քո երկիրը․ Փաշոյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ հայտնի դարձավ ինչ է եղել Արթիկում «Հայաստան» դաշինքի անդամի հետ (video) Ուկրաինան հարվածել է Բալթիկ ծովում Ռուսաստանի խոշորագույն նավթային տերմինալին և Տամբովի մարզի ռազմական գործարանին Ծեծկռտուք՝ Լոռիում․ բոլորը անչափահասներ են, 18-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ ԵՄ-ն պահանջում է Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր կապերի լիակատար խզում ՀՀ-ի՝ ԵՄ-ին ինտեգրման համար․ ՌԴ ԱՀԾ «Նիկո՛լ, էդ 10 հազարը քեզ պահիր․ մեզ սովի ես մատնել»․ հարցում (video) Էրդողանի հետ զրույցի հանրայնացումը դիվանագիտորեն աջակցություն է ՀՀ դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ ԱԹՍ-ների զանգվածային հարձակումներ Ռուսաստանի վրա․ կան զոհեր և վիրավորներ Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական 0-ական կետից. Վարդևանյան Ազատ են արձակվել Կալիֆոռնիայի բանկում պատանդ պահվող անձանցից երկուսը․ ABC Որևէ օտարերկրյա պետություն չպետք է միջամտի անկախ և ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին. Սասունյան Ընտրություններից առաջ ՆԳՆ-ում պարգևատրումներ են եղել. «Իշխանություն» Ի՞նչ կլինի, եթե ՌԴ-ն մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ, որքա՞ն դա կնստի բյուջեի վրա. խմբագիր Ժողովու՛րդ, մեզ հետ մեծ դժբախտություն է պատահել, պիտի հարցը լուծենք․ Աղվան Վարդանյանը՝ Տավուշում (video) Վերացվել է Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999–ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալ են Նիկոլենց վռնդելուն բան չմնաց․․․ մի քայլ ու․․․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էլ Նինյոյի» գալուստով աշխարհին սպասվում են ծայրահեղ եղանակային երևույթներ․ ՄԱԿ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Էրդողանը հասավ Նիկոլին․ կծու բիբարն իրար հետ կուտեն․ Հայկ Նահապետյան (video) Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը Սյունիքում Նիկոլը փակում է 48 դպրոց․ Արամ Մանուկյան խայտառակ թվեր ներկայացրեց (video) Ապշել կարելի է.․․ Այս ոճն ու մթնոլորտը 8-ամյա հետևողական «աշխատանքի» արդյունք է #ՀԻՄԱ․ «Մեր կողմնակիցներին ծեծողներն էլ են գլուխները պատին տալիս, հրաման տվողներն էլ». Ղազինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am