«Հրապարակ»․ Պարեկին ծեծած Դավիթ Առուշանյանի ընկերը բանտ չի նստի

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մտերիմ ընկերն ու խորհրդականը` Գոռ Սարոյանը, որը մեղադրվում էր ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցին հայհոյելու, նվաստացնելու եւ ծեծի ենթարկելու համար, մեր տեղեկություններով, չի ազատազրկվի։ Չնայած դատարանը նրան դատապարտել է 4 տարվա ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ նա փաստացի մնալու է ազատության մեջ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արսեն Գեղամյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտել է քրեական գործի քննությունը։ Գործը քննվել է համաձայնության վարույթով, քանի որ դատաքննության ընթացքում մեղադրանքի եւ պաշտպանական կողմերը հաշտության են հասել։


«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից դատավճռի մասին ամբողջական տեղեկատվության ծանոթացանք, ըստ որի ՝ Գոռ Սարոյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ յուրաքանչյուրով 2 տարվա ազատազրկման։ Պատիժները գումարելու արդյունքում դատարանը սահմանել է 4 տարվա ազատազրկում, սակայն նույն դատավճռով կիրառել է Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան։ Հովհաննիսյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կիրառվել էր բացակայելու արգելք, ինչպես նաեւ՝ կասեցվել էր պաշտոնավարումը։ Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նա, ըստ էության, կարող է վերադառնալ Շիրակի մարզպետի խորհրդականի իր պաշտոնին։

Ըստ մեղադրանքի՝ դեպքը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերի 29-ին, Գյումրիում գտնվող պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի տարածքում։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ ոչ սթափ վիճակում գտնվող Գոռ Սարոյանը ծառայողական ավտոմեքենայով ժամանել է պահպանվող տարածք, պահանջել բացել դարպասները, իսկ մերժում ստանալուց հետո ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել, քաշքշել ծառայություն իրականացնող պարեկին, միջադեպ հրահրել։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ ավելի ուշ Հովհաննիսյանն ու նրա ընկեր Գոռ Սարոյանը, գործելով խմբով, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ծառայողական պարտականությունները կատարող պարեկի հասցեին, ապա բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ հարվածներ հասցնելով դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Այս գործը լայն արձագանք էր ստացել հատկապես այն պատճառով, որ խոսքը վերաբերում էր մարզպետի մերձավոր շրջապատի ներկայացուցչի կողմից իրավապահ մարմնում ծառայողի նկատմամբ բռնության կիրառմանը։ Սակայն դատավճռի արդյունքում ստացվել է մի իրավիճակ, երբ դատարանը փաստացի հաստատել է կատարված արարքների քրեական բնույթը, նշանակել ազատազրկում, բայց միաժամանակ մեղադրյալը չի կրի իրական պատիժ։ Ավելին՝ նա կարող է վերադառնալ պետական համակարգում իր զբաղեցրած պաշտոնին։

Սա հերթական դեպքն է, երբ իշխանության ներկայացուցիչը կամ իշխանության հետ սերտ կապեր ունեցող անձը հայտնվում է քրեական սկանդալի կենտրոնում, նրան մեղադրանք է առաջադրվում, դատարանի կողմից նա ճանաչվում է մեղավոր, սակայն, ի վերջո, խուսափում է իրական պատասխանատվությունից։

 

 

 

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ 4 ձերբակալված կա Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Հայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնությունները Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը «Փողերն առնելու եք ու ու՞ր թռնեք․․․ Ռուսաստանը կոնկրետ հարց է դրել»․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, եսակենտրոն լինելդ էլ ավելի նսեմացրեց քեզ․․․Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am