Արթուր Օսիպյանը դիմում է ՄԻՊ-ին և դիվանագիտական առաքելություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հրապարակել է իր պաշտպանյալի բաց դիմում-նամակները՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ-ում գործող միջազգային դիվանագիտական առաքելություններին։

Փաստաբանը նշել է՝ խոսքի ազատության և քաղաքացիական դիրքորոշման համար կալանավորված Ա. Օսիպյանը բոլորում է հացադուլի 15-րդ օրը՝ ի նշան բողոքի իր նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքների:

Մայիսի 18-ին բերման ենթարկվելիս ՀՀ վարչապետը հրապարակավ և ուղիղ տեքստով սպառնացել է նրան։ Գտնվելով պետական վերահսկողության տակ գտնվող հիմնարկում՝ Օսիպյանը հիմնավոր վախեր ունի, որ իրեն կարող են թունավորել կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել։

Արթուր Օսիպյանի դիմում-նամակում նշված է հետևյալը.

«ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի թիվ 10 խցի կալանավոր, քաղաքացի Արտուր Արկադիի Օսիպյանից։

Ծանուցման հասցե` ՀՀ ք.Երևան, Մանթաշյան 41, տարածք 406

ԴԻՄՈՒՄ

Հարգելի´ տիկնայք և պարոնայք,

Հայտնում եմ ձեզ, որ ես ձերբակալվել եմ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ. խոսքի ազատության և իմ քաղաքացիական դժգոհությունն արտահայտելու համար։ Խնդրում եմ քննարկել խախտված իրավունքներս ու համեմատել իմ հրապարակումները բաց տեղեկատվական տարածքում նմանատիպ հրապարակումների հետ։

Ես ստիպված եմ կապ հաստատել ձեզ հետ, քանի որ իմ ձերբակալման և նախնական կալանքի վայրում կալանքի տակ պահելու հետ կապված իրավիճակը զգալի ռիսկեր է պարունակում իմ կյանքի համար։ Մայիսի 18-ին, Նիկոլ Փաշինյանի ընտրարշավից ինձ բերման ենթարկելուն զուգահեռ, վարչապետն ուղիղ տեքստով հայտարարեց իր դժգոհությունը այն փաստի կապակցությամբ, որ ես կենդանի եմ մնացել և դեռևս չեմ լքել Հայաստանը։ Ավելին, նա հրապարակավ սպառնաց վարվել ինձ հետ այնպես, որ մարմնիս ամենամեծ մասը մնա ականջս։

Այսօր ես գրեթե 15 օր գտնվում եմ հացադուլում, և հացադուլիս պատճառներից մեկն այն է, որ հայտնվել եմ իրեն ենթակա մարմնի վերահսկողության ներքո, ուստի հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այստեղ ինձ թունավորեն։ Հարկ է նշել, որ հնչեցված սպառնալիքներից հետո և նրա աջակիցների կողմից իմ դեմ ուժի կիրառման (ֆիքսված է տարբեր լրատվամիջոցների տեսանյութերում) և անվայել վերաբերմունքի արդյունքում (նրանք վերցրել են իմ հեռախոսը ու ջնջել ֆեյսբուքյան էջս) ոչ մեկի նկատմամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել, ինչը ևս վկայում է իմ նկատմամբ քաղաքական բռնության մասին։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որևէ կապ չունեմ Հայաստանի որևէ ազդեցիկ քաղաքական ուժի հետ, ըստ էության՝ ես գործնականում ոչ մի աջակցություն չունեմ։ Ինձ արտաքին ուժերի (մասնավորապես՝ Ռուսաստանի) գործակալ բնութագրելու ցանկացած փորձ անտեղի է։ Իմ հայացքներն արձանագրված են բազմաթիվ հոդվածներում, տեսանյութերում, մի շարք լրատվամիջոցներում, կայքէջերում։ ՌԴ-ում ես հանդիսանում եմ ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ, և իմ մուտքը սահմանափակված է՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի անօրինականության դեմ իմ պայքարի պատճառով։

Ես արդարության վերականգնումն իմ նկատմամբ կապում եմ հայ հանրության գիտակից մասի և արևմտյան ինստիտուտների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի ժողովրդավարությամբ։

Կանխավ շնորհակալությամբ՝

Արցախից բռնի տեղահանված, կալանավորված անձ Ա.Օսիպյան

01.06.2026թ.»։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Միայն կատարյալ ստախոսը, ում ռեժիմը 8 տարի խաբել եւ խաբում է սեփական ժողովրդին, կարող է լկտիություն ունենալ մեզ մեղադրել Արցախի հարցով ժողովրդին խաբելու մեջ Հունգարիայի խնդիրները չպետք է խոչընդոտեն Ուկրաինայի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությանը. Մերց ԱՄՆ-ի պետքարտուղարը գնահատել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ Հասել է ժամը, ձեր անվաճառելի խոսքն ասեք այս կարևոր փուլում ևս. Բագրատ Սրբազանի կոչը՝ տավուշցիներին Արթուր Օսիպյանը դիմում է ՄԻՊ-ին և դիվանագիտական առաքելություններին 3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 4-ամյա տղային Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը. «Փաստինֆո» Էբոլայի դեմ երեք պատվաստանյութ ներկայումս մշակման փուլում է Սարգսյանը «80-ականների զենքերով» հաղթել է Ալիևին, իսկ քո ձեռքին ատոմային ռումբ էլ լինի՝ պարտվելու ես ԱՄՆ-ն կարող է դոլարային փոխանակման գիծ բացել Թուրքիայի հետ Սպիտակում գործող գազալցակայաններից մեկից 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց Մենք հետապնդումներից չենք վախենում Շաքարային դիաբետի զարգացումը մինչև 45 տարեկան հասակում բարձրացնում է մահվան ռիսկը 5 անգամ Վերաքննիչը անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու անդամների արդարացման վճիռը Երևանում կառուցվող շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել և մահացել «Նիկո՛լ, հիմա ուշադիր լսիր՝ ուժեղ ապտակ ես ստանալու․ մեզ սյուրպրիզ է սպասվում»․ Բոզոյանը մանրամասնեց (video) Բերդի եկեղեցում նախագահ Քոչարյանին Աստվածաշունչ և Նարեկ նվիրեցին (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը շանս չունի, ՔՊ-ն պարտվում է․ սոցիոլոգ (video) Դու՛ք եք վախկոտները, որ վախենում եք վախկոտ Նիկոլից․․․ (video) «Տո այ կապիկնե՛ր, ձեր ժամանակը գալու է, դուք սրիկա անբարոյականներ եք»․ Երվանդ Բոզոյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am