Այսօր՝ հունիսի 2-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:10-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։ Բժիշկներին այս պահին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն նա մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը, որտեղից հիվանդանոց է ժամանել ավագ համայնքային ոստիկանը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Սպիտակի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Հակոբյանն է, ով դանակահարվել է Սպիտակ քաղաքում գործող գազալցակայաններից մեկում։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը։Դեպքի փաստով Սպիտակի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։Սպիտակի համայնքային ոստիկանները պարզում են նաև դեպքի հանգամանքներն ու դրդապատճառը։
Հունիսի 3-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հունիսի 3-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը