ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը
ՀՀ ՄԻՊ-ը Արթուր Օսիպյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ներառյալ՝ հացադուլով պայմանավորված նրա իրավունքների ապահովման ուղղությամբ իր մանդատի շրջանակում իրականացնում է անհրաժեշտ այնպիսի քայլեր, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում։
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է, այս խափանման միջոցը կիրառվում է չափազանց հաճախ` մի շարք դեպքերում անհասկանալի տրամաբանությամբ:
Նկատի ունենալով, որ հացադուլը կարող է առաջացնել անձի կյանքի և առողջության պահպանման իրավունքներին առնչվող ռիսկեր՝ ՄԻՊ-ը շարունակելու է իր իրավասությունների շրջանակում հետևել Արտուր Օսիպյանի պահման պայմաններին, առողջական վիճակին վերաբերող երաշխիքների ապահովմանը, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից համապատասխան պարտավորությունների կատարմանը։
