Այսօրվանից եղանակը կտաքանա.որքան
ՀՀ Աին օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը երեկ գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ տաք հոսանքները Աֆրիկայի արևադարձային լայնություններից այսօր լուսադեմին կներթափանցեն Հայաստան: Իսկ ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության տարածքում հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 19-20-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 11-13 աստիճանով: Երևան քաղաքում՝ հունվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով, 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
