Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում

Մայիսի 31-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում կայացել է ըմբշամարտի Real American Freestyle (RAF) 09 մրցաշարը։ Երեկոյի առանցքային գոտեմարտերից մեկում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը տպավորիչ հաղթանակ է տարել ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Մագզի» Ջիմիսոնի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից։

Մրցաշարն անցկացվել է 7-հազարանոց «College Park Center» արենայում, որը հանդիսանում է նաև կանանց NBA-ի «Դալաս Ուինգզ» թիմի տնային մարզադաշտը։ Արման Ծառուկյանին պահանջվել է 3 րոպեից էլ պակաս ժամանակ՝ մրցակցի հարցերը լուծելու համար։

«Ախալքալաքցին» արդեն առաջին մրցափուլում տեխնիկական բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթանակ է գրանցել 16:5 հաշվով։

Ռուսաստանաբնակ հայ մարզիկն արագորեն վաստակել է առաջին 5 միավորը՝ մրցակցին գորգից դուրս մղելով և հաջող գետնում կատարելով։ Ծառուկյանը մոտ էր մրցակցին մաքուր հաղթանակի՝ «տուշեի» ենթարկելուն, սակայն ամերիկացին անսպասելիորեն պատասխանել է տպավորիչ 4-միավորանոց նետումով՝ վերականգնելով ինտրիգը։

Հերթական դուրսմղման ժամանակ փոքրիկ կոնֆլիկտ է առաջացել. Ծառուկյանը գլխով թեթևակի հարվածել է մրցակցին, սակայն միջադեպն արագ հարթվել է մրցավարների միջամտությամբ։

Մենամարտի վերսկսումից անմիջապես հետո Արմանը կատարել է տեղափոխում պարտեր և սկսել անդադար միավորներ վաստակել՝ իրար հետևից հաջող գլորումներ իրականացնելով։ Հաշիվն արագորեն հասել է 16:5-ի, ինչն ապահովել է ժամանակից շուտ հաղթանակ։

Սա 29-ամյա մարզիկի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր RAF պրոմոուշենի ըմբշամարտի մրցաշարերում։ Նախկինում նա արդեն հասցրել էր պարտության մատնել ամերիկացիներ Լենս Փալմերին, Ջորջո Պուլասին (երկու անգամ) և հայտնի Յուրայա Ֆեյբերին։

«Ինձ հիանալի եմ զգում։ Գիտեի, որ հաղթելու եմ, պարզապես թույլ տվեցի, որ տղան մի փոքր աշխատի։ Հարգանքներս Մագզիին, շնորհակալ եմ, որ դուրս եկավ գորգ։ Այսօր հանդես է գալու նաև Քոլբի Քովինգթոնը։ Հուսով եմ՝ նա կհաղթի, իսկ հետո ես նրանով կմաքրեմ գորգը և ցույց կտամ, թե ով է լավագույն ըմբիշը MMA-ում»,- նշել է Ծառուկյանը գոտեմարտից հետո։

Ծառուկյանի մարտահրավերն արդեն պաշտոնական ընթացք է ստացել։ Նույն մրցաշարի շրջանակներում Քոլբի Քովինգթոնը 5:4 հաշվով ծանր հաղթանակ է տարել UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Քրիս Վայդմանի նկատմամբ։

Արման Ծառուկյանի առաջիկա գրաֆիկը խոստանում է լինել չափազանց հագեցած.

RAF 10 (Հունիսի 13, Սենթ-Լուիս). Նախքան Քովինգթոնի հետ հանդիպելը, Արմանն ուժերը կչափի UFC-ի թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն, լեգենդար Տոնի Ֆերգյուսոնի հետ։
RAF 11 (Հուլիսի 18, Միլուոքի). Արման Ծառուկյանի և Քոլբի «Խաոս» Քովինգթոնի սկզբունքային դիմակայությունը կդառնա այս մրցաշարի գլխավոր իրադարձությունը (Main Event):
Հիշեցնենք, որ Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում ելույթ է ունենում 2016 թվականից, իսկ աշխարհի լավագույն լիգայում (UFC) նորամուտը նշել է 2019-ին։ Իր վերջին մենամարտում, որը կայացել է նոյեմբերին Դոհայում ՝ UFC Fight Night 264 մրցաշարում, նա խեղդող հնարքով հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am