Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան
Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13րդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Այսօր լրիվ պատահաբար եմ իմացել։
Պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից. Արթուր Օսիպյանի կոչը՝ հացադուլի 11-րդ օրը
Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը
Ու սա հերթական ապացույցն է, որ նիկոլական քարոզչամեքենան գերիշխում է տեղեկատվական դաշտում ու կարողանում է խլացնել գրեթե ամեն ինչ, գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ընթերցողներս գիտեն, որ «ժողբաստիոնում» քաղաքական հետապնդումների խնդրին հետևողական ձևով անդրադառնում եմ դեռ 2018-ից։ Իսկ առնվազն 2023-ից այս թեման էջիս «մշտական խորագրերից» է։
Այդքանով հանդերձ 12 օր Օսիպյանի հացադուլի թեման ընդհանրապես չի հասել իմ «տեղեկատվական պղպջակ»։
Բացի նիկոլական քարոզչամեքենայի վերոնշյալ արդյունավետ աշխատանքից, սա նաև վկայում է դաշտի ահավոր պառակտված և բևեռացված լինելու մասին (այսինքն ամեն մի խումբ իր պղպջակում է «եփվում», ու տեղեկատվությունը նեղ շրջանակներից դուրս լավ չի տարածվում)։
Այս խնդիրը լուծելու։ ՄԻԱԿ ձևը քաղաքական հետապնդումների, բռնաճնշումների դեմ միասնական ճակատ ձևավորվելն է։
Գոնե այս մի թեմայով չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ», չպիտի լինի «ռազմավարական լռություն», որովհետև Նիկոլի բռնապետության հետ անհաշտ ցանկացած մարդ՝ անկախ քաղաքական հայացքներից, մի ոչ այնքան գեղեցիկ օր հետապնդումների թիրախում է հայտնվելու։
Ի դեպ, Արթուր Օսիպյանը երբեք ինձ համար համակրելի կամ ընդունելի անձ չի եղել, հակառակը՝ ծայրահեղ տհաճ կերպար է։ Բայց դա որևէ կերպ չի բացառում այն փաստը, որ նա քաղբանտարկյալ է։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին!
