Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան
«Այս քարոզարշավը իշխանությունը վերածեց Հայաստանի պատմության մեջ ամենակեղտոտ քաղաքական գործընթացի՝ ստախոսության, լկտիության, սպառնալիքների, հայհոյանքների, որոնք վայել չեն նորմալ քաղաքական պրոցեսին, նորմալ երկրի համար։ Եվ այս մշակույթը մտցվեց հենց վարչախմբի կողմից, որը գլխավորում է հենց վարչապետը, ով պարտավոր էր անել հակառակը։ Մենք արդյո՞ք սրա հետ հաշտ ենք»։ Աշտարակ քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում. «Փաստ»
Մայիսի 31-ին «Հայաստանը» հանրահավաք է հրավիրել
Նա շարունակել է․ «Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտից գլուխ, և ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև ատելության մթնոլորտում կարծես ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է նրանից, որ իրար գզում են մարդիկ, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում։ Դա է իրեն աշխուժությունը և հիստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա նորմալ չէ։
Բայց այս ամենի մեջ կա մեկ դրական գործոն։ Վերջապես մենք պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար։ Չի կարելի որևէ քայլ անել, որը թուլացնում է քո երկիրը, բաժանում է քո հասարակությունը։ Չի կարելի ֆեյքերով առաջնորդվել, ատելություն սերմանել։ Սա դաս պետք է լինի մեր ժողովրդի ու բոլորիս համար։
Համոզված եմ ու հուսով եմ, որ մեր ժողովուրդը հասկացավ, թե ինչ կարգի մարդիկ չպետք է լինեն իշխանության՝ մարդիկ, որոնք բաժանում են հասարակությանը, ամեն ինչ անում են աթոռը ամեն գնով պահելու համար։ Այս 8 տարին բոլորիս համար խայտառակության
