«Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով.

 

«Վարչապետի և նրա թիմի մատուցմամբ՝ մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում․ պարզվում է՝ Եկեղեցին կարելի է «պաշտպանել»՝ հոգևորականներին հետապնդելով, եկեղեցու դուռը ջարդելով, քրեական ու վարչական վարույթներով, իսկ հետո նույն դեմքով հայտարարել՝ «մենք ենք Եկեղեցու իրական պաշտպանները»։

Սա մոտավորապես այն նույն տրամաբանությունն է, երբ անտառը «պաշտպանում» են՝ այն հիմնահատակ այրելով, իսկ տունը «նորոգում» են՝ նախ պատերը քանդելով:

Իշխանության տրամաբանությամբ Եկեղեցուն «պաշտպանել» նշանակում է.

հոգևորականներին «հոգատարությամբ» ուղարկել կալանավայրեր, որպեսզի, ըստ երևույթին, ավելի հանգիստ աղոթեն:

Եկեղեցականին դուրս մղել բանակից, դպրոցից, քրեակատարողական հիմնարկներից, որպեսզի ազգային հիշողությունն ու հոգևոր արժեքները չխանգարեն իրենց «պայծառ ապագայի» մարաթոնին:

Հարկերով, տույժերով ու տուգանքներով թիրախավորել և վարչական ճնշում գործադրել Մայր Աթոռի նկատմամբ, իսկ սեփական հակաեկեղեցական արշավը ներկայացնել «բարենորոգում»։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ տարիներ շարունակ Եկեղեցու հեղինակությունը թիրախավորած, հոգևորականներին պիտակավորած, սրբավայրերի ու նվիրական արժեքների շուրջ արհամարհական հռետորաբանություն ձևավորած քաղաքական ուժը հիմա հանկարծ իր մեջ հայտնաբերել է «Եկեղեցու պահապանի» բարձր կոչում։

Բայց հարց է առաջանում․ եթե սա է պաշտպանությունը, ապա ինչպիսի՞ն կլիներ հարձակումը։

Իրականում այստեղ կա Եկեղեցին ենթարկեցնելու փորձ։ Կա ցանկություն՝ լռեցնել այն ձայնը, որը հիշեցնում է արժեքների, պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հոգևոր պատասխանատվության մասին։

Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ։ Պետք չէ նրա ներսում քաղաքական պատվերով «բարենորոգիչներ» փնտրել։ Պետք չէ սիրո անունով ճնշել, օրենքի անունով հալածել և բարեփոխման անունով քանդել»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, հոգևոր դասին, թեմական, ծխական և վարչական խորհուրդների հարգարժան անդամներին ու հավատավոր զավակներին՝ Արագածոտնի Տիրախնամ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։

Ուրախությամբ ենք անդրադառնում, որ անցած երեք տասնամյակներում թեմը բարեզարդվել է համայնքային կյանքի աշխուժացմամբ, եկեղեցաշինությամբ, սրբավայրերի նորոգությամբ։ Գովելի է, որ եկեղեցականների և նրանց լծակից աշխարհականների միասնական ջանքերով առավել աշխուժացել են թեմի հոգևոր, կրթական և ազգային նախաձեռնությունները, զորացել է ժողովրդի կապը Սուրբ Եկեղեցու հետ, նոր շունչ է ստացել վանական կենցաղավարությունը։

Անցած երեսուն տարիների ընթացքում նաև նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, նոր սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդական միությունների եռանդուն գործունեության, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին զորակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Թեմի եկեղեցիները՝ որպես աղոթքի, համախմբման, Տիրոջ շնորհների բաշխման նվիրական սրբատեղիներ, շարունակում են զորացնել մեր ժողովրդի հավատը և նորոգել նրա հոգևոր կյանքը։

Սիրելիներ, Արագածոտնի թեմը, հիրավի, առանձնահատուկ խորհուրդ և կոչում ունի մեր Եկեղեցու և ժողովրդի կյանքում։ Այս օրհնյալ թեմի տարածքում է ամփոփված մեծագույն վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը, որի Տերունապարգև առաքելությունը հայոց գրերի գյուտով դարձավ մեր ազգի հավատի և ինքնության ամրոցը, մեր հարատևության անխորտակելի ամուր վեմը։

Գոհունակ սրտով փառաբանում ենք Ամենակալ Աստծուն, որ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին և անխախտ են պահում իրենց հավատարմությունը եկեղեցական կարգաց ու կանոնաց և Աստվածակերտ Սուրբ Էջմիածնին։

Սիրելիներ, Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակի բարեպատեհ առիթով վերստին Հայրապետական Մեր բարձր գնահատանքն ենք բերում թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ծառայասեր հոգևորականներին և պատվարժան վարչականներին, հայրական Մեր սերը՝ հավատավոր բարեպաշտ հայորդիներին։

Աղոթում ենք, որ Բարերար Աստված Իր ամենազոր Աջով շեն ու անսասան պահի Արագածոտնի թեմը, նրա սրբավայրերը, քաջարի հովիվներին և աստվածասեր ժողովրդին՝ առավել զորացնելով հավատի, հույսի և սիրո մեջ։

Թող այս երեսնամյա վաստակը մշտանորոգ հաջողություններով պսակվի, և թեմի արդյունաշատ գործունեությունը կենդանի վկայություն լինի Հայ Եկեղեցու անսպառ կենսունակության, ազգապահպան առաքելության ու հոգևոր արթնության։

«Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէսզի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զՀայր ձեր, որ յերկինս է» (Մատթ. Ե 16)։

Թող Տիրոջ առատ շնորհները մշտապես հովանի լինեն Արագածոտնի թեմին և նրա հավատավոր զավակներին այսօր և միշտ. Ամեն»։

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ ռшզմական գործողությունների, եթե բանակցությունները տապալվեն․ Հեգսեթ Էշի հարսանիք-2․ «Հրապարակ» 24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես Թուրքիայի ԱԳ նախարարն անվանել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը ԱՄՆ նախագահն արդեն երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը․ Խամենեիի ռազմական խորհրդական ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am