Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես

Հայր Հովհաննես Թորգոմյանը գրում է․


«Եկեղեցու «պաշտպանությունն» ըստ Փաշինյանի և իշխանական «բարենորոգիչների»

Վարչապետի և նրա թիմի մատուցմամբ՝ մենք ապրում ենք զարմանալի ժամանակներում․ պարզվում է՝ Եկեղեցին կարելի է «պաշտպանել»՝ հոգևորականներին հետապնդելով, եկեղեցու դուռը ջարդելով, քրեական ու վարչական վարույթներով, իսկ հետո նույն դեմքով հայտարարել՝ «մենք ենք Եկեղեցու իրական պաշտպանները»։
Սա մոտավորապես այն նույն տրամաբանությունն է, երբ անտառը «պաշտպանում» են՝ այն հիմնահատակ այրելով, իսկ տունը «նորոգում» են՝ նախ պատերը քանդելով:
Իշխանության տրամաբանությամբ Եկեղեցուն «պաշտպանել» նշանակում է.
հոգևորականներին «հոգատարությամբ» ուղարկել կալանավայրեր, որպեսզի, ըստ երևույթին, ավելի հանգիստ աղոթեն:

Եկեղեցականին դուրս մղել բանակից, դպրոցից, քրեակատարողական հիմնարկներից, որպեսզի ազգային հիշողությունն ու հոգևոր արժեքները չխանգարեն իրենց «պայծառ ապագայի» մարաթոնին:

Հարկերով, տույժերով ու տուգանքներով թիրախավորել և վարչական ճնշում գործադրել Մայր Աթոռի նկատմամբ, իսկ սեփական հակաեկեղեցական արշավը ներկայացնել «բարենորոգում»։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ տարիներ շարունակ Եկեղեցու հեղինակությունը թիրախավորած, հոգևորականներին պիտակավորած, սրբավայրերի ու նվիրական արժեքների շուրջ արհամարհական հռետորաբանություն ձևավորած քաղաքական ուժը հիմա հանկարծ իր մեջ հայտնաբերել է «Եկեղեցու պահապանի» բարձր կոչում։
Բայց հարց է առաջանում․ եթե սա է պաշտպանությունը, ապա ինչպիսի՞ն կլիներ հարձակումը։
Իրականում այստեղ կա Եկեղեցին ենթարկեցնելու փորձ։ Կա ցանկություն՝ լռեցնել այն ձայնը, որը հիշեցնում է արժեքների, պատմական հիշողության, ազգային արժանապատվության և հոգևոր պատասխանատվության մասին։

Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ։ Պետք չէ նրա ներսում քաղաքական պատվերով «բարենորոգիչներ» փնտրել։ Պետք չէ սիրո անունով ճնշել, օրենքի անունով հալածել և բարեփոխման անունով քանդել»։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
«Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից Գաղտնի միջանցք․ ԱՄՆ-ը օգնում է լցանավերին շրջանցել իրանական վերահսկողությունը - WSJ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 72 938-ի Բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել գեներալ–մայոր Արմեն Ղահրամանյանին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորները՝ որպես Տիրոջ անդաստանի քաջասիրտ մշակներ, մեսրոպյան ոգով են հոգատար ծառայություն բերում հավատացյալ ժողովրդին». Կաթողիկոսի օրհնության խոսքը Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Վաշինգտոնը պատրաստ է Իրանի դեմ ռшզմական գործողությունների, եթե բանակցությունները տապալվեն․ Հեգսեթ Էշի հարսանիք-2․ «Հրապարակ» 24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Նիկոլ Փաշինյանը հաստատ չի ընտրվի Եկեղեցին պաշտպանելու համար պետք չէ նրան դարձնել իշխանության կցորդ․ Հայր Հովհաննես Թուրքիայի ԱԳ նախարարն անվանել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը ԱՄՆ նախագահն արդեն երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը․ Խամենեիի ռազմական խորհրդական ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին «Անպատժելիությունը պետք է ավարտվի». Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին «Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքի՝ մայիսի 31-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակ Սամվել Կարապետյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին ու պահանջում է ներողություն խնդրել «Հանգիստ, վստահ և կոռեկտ»․ Արեն Ափիկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Քարաբերդում 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է ծառերին ու հայտնվել անտառում․ կան վիրավորներ Եթե ընտրությունների ցուցակներում հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ, դիմեք ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն․ ՆԳՆ ԱՄՆ-ում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am